437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Որտեղի՞ց գումար հայթհայթել նախագծի համար կամ ի՞նչ է crowdfunding–ը

14:44
15 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ,  15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եթե դուք ունեք հետաքրքիր բիզնես նախագիծ, սակայն գումարը չի բավարարում, օգնության կհասնի crowdfunding–ը, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «ֆինանսավորում ամբոխի կողմից»։

Crowdfunding–ը գումար հայթհայթելու ինքնատիպ ձև է, այն իրականացվում է համացանցով` կամավոր նվիրատվությունների միջոցով։ Այն մարդկանց կոլեկտիվ համագործակցություն է մեկ այլ մարդկանց ջանքերին աջակցելու համար։ Crowdfunding–ում մասնակցության և վարձատրության ձևերը կարող են տարբեր լինել, սակայն գլխավորն այն է, որ այս գործընթացում մասնակցում են մեծ թվով մարդիկ` աջակցելով նախագծերի, որոնց կազմակերպիչները պատասխանատվություն են ստանձնում կյանքի կոչել սեփական գաղափարները։ Ֆինանսավորման այս տեսակը լայնորեն օգտագործվում է բազմաթիվ երկրներում և իրականացվում է հատուկ ինտերնետային հարթակներում։

Ինչի՞ համար է անհրաժեշտ crowdfunding–ը

краудфандинг
 
Crowdfunding–ի նպատակները տարբեր են։ Այն կարող է նախատեսել տարբեր բիզնես նախագծերի, օրինակ` սթարթափերի, փոքր ձեռներեցության, նորարար նախագծերի, ինչպես նաև մարդասիրական և սոցիալական ուղղվածության միջոցառումների (աղետից տուժածներին, ծանր հիվանդություններից տառապող մարդկանց ցուցաբերվող օգնություն և այլն) ֆինանսական աջակցություն։

Crowdfunding–ի ձևաչափում դրամահավաքի ժամանակ պարտադիր պետք է ներկայացված լինի նպատակը, անհրաժեշտ գումարը, բոլոր ծախսերը, իսկ դրամահավաքի ընթացքի մասին տեղեկատվությունը պետք է թափանցիկ լինի։ Crowdfunding–ը կարող է ենթադրել նաև ներդրողների լայն շրջանակին ձեռնարկության փոքր մասնաբաժինների վաճառք` ընկերության ֆինանսավորման նպատակով։ Crowdfunding–ի այս տեսակը լայնորեն կիրառվում է ԱՄՆ–ում, որտեղ 2012 թ.–ից գործում է օրենք, որը թույլ է տալիս սթարթափ ընկերություններին հավաքել մինչև 1 մլն դոլար` առանց փաստաթղթերի ներկայացման և բաժնետոմսերի վաճառքի համար գրանցման։

Crowdfunding–ի տեսակները

краудфандинг

Այսօրվա դրությամբ գոյություն ունեն crowdfunding–ի հետևյալ տեսակները
  • Պարգևատրում ֆինանսավորման դիմաց – քրաուդֆանդինգի տարածված տեսակներից մեկը, որտեղ նախագծում որոշակի գումար ներդրած յուրաքանչյուր մասնակից պարգևատրման է հավակնում: Օրինակ, նա առաջինը կարող է ստանալ ապրանք կամ ծառայություն, որի արտադրության համար գումար է ներդրել: Պարգևատրման դիմաց քրաուդֆանդինգի սեգմենտում աշխատող ամենահայտնի միջազգային հարթակները Kickstarter-ը և Indiegogo-ն են
  • Վերջին ժամանակներում տարածում է գտնում Peer-to-Peer վարկավորումը: Դրա էությունն այն է, որ ներդրողները գումար են փոխանցում դրամահավաքի կազմակերպչին` որոշակի ժամանակից այն պարտադիր տոկոսավճարով վերադարձնելու պայմանով, ստանդարտ բանկային վարկի նման մի բան: Սակայն Peer-to-Peer  վարկավորման տոկոսադրույքն ավելի ցածր է, քան բանկերում, ինչը և գրավում է մարդկանց Peer-to-Peer  բորսաներ: Այդպիսի հարթակների օրինակներ են LendingClub–ը, Prosper–ը 
  • Բիզնեսի բաժնեմասի փոխանցում – քրաուդֆանդինգի այս տեսակը նաև կոչվում է քրաուդինվեսթինգ և նախատեսում է բիզնեսի մի մասի ձևակերպում այն մարդկանց կամ կազմակերպությունների անունով, որոնք փողեր են ներդրել նախագծի զարգացման գործում` WeShare: Ռուսաստանում այդպիսի հարթակների օրինակներ են StartTrack–ը, MYPIO–ն
  • Բարեգործական ֆինանսավորումը վերաբերում է այն նախագծերին, որոնց օգնությամբ փողեր են հավաքում սոցիալական, բնապահպանական գաղափարների իրագործման համար (աղբավերամշակող գործարանների կառուցում, աշխատատեղերի ստեղծում գործազուրկների համար, պայքար աղքատության դեմ և այլն): Մասնակիցներն իրենց միջոցները ներդնում են առանց որևէ ֆինանսական պարտավորությունների դրամահավաքի կազմակերպչի նկատմամբ: Նմանատիպ հարթակների օրինակներ են` Kiva, GoFundme, ռուսականներից` Դոբրո Mail.ru, Помоги.Орг. 
Ինչպե՞ս ուղարկել փողերը

краудфандинг
 
Հարկ է հաշվի առնել, որ տարբեր հարթակներ ունեն իրենց կանոնները: Այսպես, Boomstarter-ը (քրաուդֆանդինգային հարթակ ստեղծագործական, տեխնիկական և այլ նախագծերում ֆինանսների ներգրավման համար, ինչն ունի վերջնական նպատակ, Kickstarter նախագծի անալոգ), Fund4Start-ը (Ռուսաստանում առաջին մասնագիտացված քրաուդֆանդինգային հարթակ, որը գործում է սպորտի ոլորտում) փող է փոխանցում կազմակերպչին, եթե ներդրումների չափը հասել է նախագծի գործարկման համար անհրաժեշտ, նախապես նշված մակարդակին: Հակառակ դեպքում փողերը հետ են վերադարձվում:
 
Planeta.ru քրաուդֆանդինգ հարթակը բոլոր փողերն անկախ նրանից, կբավարարեն դրանք, թե ոչ նախագծի գործարկման համար, ուղարկում է կազմակերպչին: Հենց վերջինն է ստանձնում ներդրողների հետագա պարգևատրման պատասխանատվությունը: Կան նաև այլ հարթակներ, օրինակ
Kroogi.com-ը (առաջինն է Ռուսաստանում քրաուդֆանդինգի ոլորտում), համացանցի օգտատերերին ստեղծագործելու տարբերակներ է տրամադրում կամավոր նվիրատվությունների դիմաց: Այն առանձին հատված ունի քրաուդֆանդինգում, որտեղ կարելի է ֆինանսավորում գտնել ալբոմների ձայնագրման, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանման համար, ինչպես նաև բարեգործական նպատակներով:
 
Ամենահայտնի միջազգային քրաուդֆանդինգային հարթակները

краудфандинг

Kickstarter. այն աշխարհի քրաուդֆանդիգային հարթակների առաջատարն է։ Ամեն սթարթափեր երազում է հենց այս հարթակի օգնությամբ փող հավաքել։ Այսօրվա դրությամբ Kickstarter–ում հավաքած գումարի չափն արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը և շարունակում է աճել, իսկ հաջողությամբ իրականացված նախագծերի թիվը հասել է 128 հազարի։ Այս հարթակում ֆինանսավորվում են տարատեսակ նախագծեր` բարեգործությունից մինչև տեխնիկական սարքերի ստեղծում։ Kickstarter հարթակի աշխատանքի սկզբունքը բավականի պարզ է` կազմակերպիչը տեղադրում է իր նախագծի ամբողջական նկարագիրը, ինչպես նաև նշում է, թե որքան գումար և ինչ ժամկետում է պետք հավաքել։ Եթե նշված ժամանակահատվածում հովանավորներն ահնրաժեշտ ֆինանսավորում չեն հատկացրել, ապա բոլոր միջոցները հետ են ուղարկվում։ Միջնորդի ծառայությունների համար Kickstarter–ը պահում է ներդրումների 5 տոկոսը, իսկ վճարային համակարգը, որի միջոցով աշխատում է տվյալ հարթակը (Amazon Payments) պահում է ևս 3–5 տոկոս։ Ընդ որում, Kickstarter հարթակը իր վրա չի ձևակերպում իր օգնությամբ իրակացված նախագծերի սեփականության իրավունքը։
 
Indiegogo . սա նախագծերի իրականացման համար գումար հավաքելու ևս մեկ հայտնի հարթակ է։ Հարթակի գործունեության սկզբունքների համաձայն, գումարն անմիջապես փոխանցվում է կազմակերպչին`անկախ այն բանից նա հավաքել է անհրաժեշտ գումարը, թե ոչ։ Դրամահավաքն իրականացվում է PayPal–ի միջոցով։ Հարթակն անհրաժեշտ գումարը հավաքած կազմակերպիչներից  պահում է 4% միջնորդավճար։ Եթե հավաքած գումարը բավարար չէ, ապա կազմակերպիչը կարող է անվճար հովանավորներին վերադարձնել ամբողջ գումարը կամ պահել` վճարելով 9% միջնորդավճար։

Crowdfunding–ը Հայստանում

краудфандинг
 
Ցավոք, հայկական նախագծերը թույլ են ներկայացված վերը նշված հարթակներում։
Կարելի է մասնավորապես նշել երկու ռեզոնանսային նախագիծ, որոնք ներկայացված են Indiegogo հայտնի քրաուդֆանդինգային հարթակում։

Առաջին ծրագիրը վերաբերում է աշխարհում առաջին Moon թռչող տեսախցիկի արտադրության կազմակերպմանը, որը ստեղծվել է ոչ պակաս նորարարական արտադրանքի` խելացի դրամապանակի (Smart Wallet) արտադրողների կողմից, որի արտադրանքը ներկա պահին կարգավորվում է «Ալյանս» ազատ առևտրի գոտում «Эра Технолоджис» ընկերության կողմից համապատասխան ներդրամային ծրագրի շրջանակում։

Ցերեկային և գիշերային նկարահանման համար նախատեսված Moon տեսախցիկը բացառիկ ֆունկցիաներ ունի։ Այն կարող է հեռարձակել պատկերը առցանց ռեժիմում` շրջվելով 360 աստիճանով։

Խցիկում կիրառված տեխնոլոգիան ապահովում է անձայն և լիարժեք վերահսկվող լևիտացիա: Խցիկը կարող է պտտվել սահուն և առանց ուշացման` ցանկացած ուղղությամբ և լիցքավորվել անլար ցանցով` աշխատելով 24/7 ռեժիմով։ Տեսախցիկի արտադրությունը սկսելու համար մշակողներին անհրաժեշտ է հավաքել 45 հազար դոլար։ Ուշագրավ է, որ նախագիծը հարթակում հրապարակելուց հետո մի քանի ժամ անց արդեն հավաքվել էր 24 հազար դոլար։

Երկրորդ ծրագիրը վերաբերում է նորարական արտադրանքի` Yecup-365 սմարթ բաժակի (թերմոսի) ստեղծմանը, որը մշակվել է մի խումբ հայ նորարարների կողմից, որոնք միավորվել են Yeacup Technologies տեխնոլոգիական ընկերության շրջանակում։

Թերմոսն ունի հեռահար կառավարման հնարավորություն։ Yecup 365–ի առանձնահատկությունն այն է, որ բաժակի հեղուկի ջերմաստիճանը կարելի է իմանալ և կարգավորել սմարթֆոնի միջոցով` ներբեռնլով Android և iOS համար հասանելի Yecup 365 հավելվածը։ 365 հավելվածի միջոցով կարելի է հաշված րոպեներում սառեցնել կամ տաքացնել թերմոսի հեղուկը։

Загружается новость ... "Лево"

Հայաստանում ազգային քրաուդֆանդինգային ռեսուրս ստեղծելու և «BoostBloom» հարթակը (boostbloom.com կայք) գործարկելու փորձեր նախաձեռնվել են 2014 թվականին Վահե Ֆերմիջյանի, Աիդա Իրասթորզյանի և Րաֆֆի Էլիոթի նախաձեռնությամբ։ Սակայն վերջին գրառումը Facebook–ում արվել է 2015 թվականի ապրիլի 21–ին, իսկ կայքն այս պահին չի գործում։

Հայաստանում ազգային ֆինանսավորման վառ օրինակ է վերջին տարիներին Հայաստանի բնակչության կողմից պետական և միջազգային օգնության հետ մեկ տեղ սիրիահայերին ցուցաբերած օգնությունը։ Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո` 2011 թվականին, Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով փախստականներ, որոնցից շատերը կորցրել էին կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։ Եվ սկզբում հենց հայաստանցի հայրենակիցներն օգնության ձեռք մեկնեցին փախստականներին` տրամադրելով հագուստ, տաք իրեր, մթերք, ժամանակով կացության վայրեր, աջակցելով աշխատանքի տեղավորման հարցում։    

Իր աջակցությունը ցուցաբերեց  նաև մասնավոր հատվածը։ Հայաստանի բիզնես կազմակերպություններն անհատույց օգնում են փախստականներին տնտեսապես ինտեգրվելու հարցում։ Մասնավորապես, փախստականներին օգնում են տեղավորվել աշխատանքի գործող ձեռնարկություններում, տրամադրվում է խորհրդատվական օգնություն բիզնես նախագծերի պատրաստման հարցում, իրավաբանական օգնություն գործող հարկային և մաքսային օրենսդրության հետ ծանոթանալու հարցում և այլն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները