438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս ճիշտ դիմավորել Դեղին Հողե Խոզի տարին և ի՞նչ նվիրել

11:07
19 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արևելյան հորոսկոպով 2019 թ.–ի փետրվարի 5–ին սկսվում է Դեղին Հողե Խոզի տարին։ Կա կարծիք, որ խոզը շատ աշխատասեր է և ակտիվորեն հովանավորում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են կառուցել կարիերա և սկսել բիզնես։ Այն մարդկանց մոտ, ում անձնական կյանքը մինչև հիմա չի ստացվել, Դեղին Հողե Խոզի տարում կունենան մեծ փոփոխություններ անձնական կյանքում, 2019 թ.–ը հնարավորություն կընձեռի դառնալ իսկապես երջանիկ։ Ընդհանուր առմամբ, դեղին Հողե Խոզին բնորոշ գծերից են խոհեմությունը, համբերությունը, լրջախոհությունը, ըմբռնողությունը, մանրակրկիտությունն ու ազնվությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը բազմիցս իր ընթերցողներին տեղեկացրել է, թե ինչպես կարելի է գցել բյուջետային ամանորյա սեղան, ինչպես ուրախացնել հարազատներին և ընկերներին ոչ թանկարժեք, սակայն հաճելի նվերներով։ Հիմա էլ առաջարկում ենք ծանոթանալ այն հարցերի հետ, թե ինչպես պետք է դիմավորել առաջիկա տարին և ուսումնասիրել նվերների տարբերակները, որոնք նախընտրում է 2019 թ.–ի խորհրդանիշը` Խոզը։

Ինչպիսի՞ն է լինելու գալիք տարին

кошелек подарки

2019 թ.–ի հովանավոր Խոզն ունի հանգիստ բնավորություն, տարին նույնպես խոստանում է լինել համաչափ և հանգիստ։ Ֆինանսական տեսակետից 2019 թ.–ին հարկավոր է լինել առավելագույնս ուշադիր։ Յուրաքանչյուր ծախսի շուրջ, հատկապես խոշոր, հարկավոր է մանրամասն մտածել, իսկ շատ թանկարժեք նվերներն ավելի լավ է հնարավորության դեպքում հետաձգել հաջորդ տարվա։ Գալիք տարում փորձեք առավելագույն ժամանակ հատկացնել հարազատներին և ձեզ շրջապատող մարդկանց։ 2019 թ.–ը լավ տարի է հարազատների հետ ակտիվ ճամփորդության և հանգստի համար։ Տարվա գույներն են ձիթապտղի, սուրճի, ընկույզի գույնը, խոլորձագույնն ու բաց կապույտը, հենց այս գույներն են ստեղծելու անհրաժեշտ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը։

Ինչպե՞ս դիմավորել Դեղին Հողե Խոզի տարին

 кошелек подарки

Դեղին Հողե Խոզի տարին ամենից լավ է դիմավորել ընտանիքի կամ ամենամտերիմների շրջապատում: Տոնական հագուստը պետք է լինի դեղնադարչնագույն երանգներով: Բացի այդ, քանի որ տարվա խորհրդանիշ խոզի սիրում է ամեն բնականը, հրաժարվեք սինթետիկայից, ընտրեք բնական կտորներ:

Դեղին Հողե Խոզի տարվա տոնական սեղանը պետք է առատ լինի զանազան կերակրատեսակներով` բազմաթիվ աղցաններ, մսե ճաշատեսակներ (բացի խոզի մսից), աղանդեր պատրաստեք: Բացի այդ, մի զրկեք ձեզ ձեր սիրած կերակուրից` համարվում է, որ Խոզի տարում կերածն օգուտ է բերելու:

Ի՞նչ նվիրել Դեղին Հողե Խոզի տարում

кошелек подарки

Ինքը` խոզը, ոչ միայն շատ աշխատասեր և անկեղծ, այլ նաև շռայլ կենդանի է, այնպես որ մի ափսոսեք գումար ծախսել նվերների վրա: Ինչպես ասում են` լավագույն նվերը պիտանի նվերն է: Նվերներ ընտրելիս հաշվի առեք հասցեատիրոջ նախընտրությունները, նաև չանտեսելով տարվա հետ կապված նվերների ընտրության ընդհանուր խորհուրդները: Բացի այդ, նվերն ավելի լավ է գնել նախապես` չթողնելով վերջին օրվան:

Նվերը պետք է համադրի էսթետիկան և կիրառելիությունը: Օրինակ, քանի որ Խոզը հարմարավետության, տան ջերմության սիրահար է, ապա ընտրեք մի իր, որը ներդաշնակ կերպով կզարդարի բնակարանը կամ կենցաղը: Դա կարող է լինել տաք շարֆ, գեղեցիկ նկար կամ սպասք:

Եթե ցանկանում եք հագուստ նվիրել, հիշեք, որ այն պետք է հարմար լինի: Խոզուկները չեն սիրում շարժումը խանգարող իրեր: Ընտրեք ինչ-որ ազատ շոր, օրինակ, տան խալաթ, գիշերազգեստ կամ սիրում գիշերանոց մոտիկ մարդու համար: Կարելի է ընտրել նաև գեղեցիկ վերնաշապիկ կամ գեղեցիկ պրինտով սվիտեր: 

Անշուշտ, 2019 թ.-ին ամենատարածված նվերը կլինի խոզի պատկերով խնայատուփը, նման նվերը ոչ թանկ է և պրակտիկ: Մի մոռացեք սիրուն մատուցել ընտրած նվերը: Փաթեթավորեք ձեր նվերը, ավելացրեք անկեղծ շնորհավորանքներով և ցանկություններով բացիկ: 

Օգտակար խորհուրդներ

кошелек подарки  

Գալիք տարվա խորհրդանիշ խոզուկին չզայրացնելու համար հրաժարվեք խոզի տեսքով արձանիկներգնելուց, ինչպես նաև ապարանջաններից, շղթաներից, ժամացույցներից: Խոզուկները չեն սիրում շղթաներ և ամեն կերպ փորձում են ազատվել դրանցից: Խորհուրդ չի տրվում նաև մատանիներ նվիրել: Խոզուկը չի գնահատի նաև մանր զարդարանքներն ու անպետք իրերը, որոնք հնարավոր չէ օգտագործել կենցաղում, քանի որ խոզը պրակտիկ կենդանի է: 

Խոզուկները սիրում են համեղ ուտել, այնպես որ նրանք կգնահատեն ցանկացած գաստրոնոմիական նվեր, բացի խոզի մսից և դրանից պատրաստված մթերքներից` երշիկեղեն, խոզապուխտ, ապխտեղեն: 

Նոր տարին արդեն սարերի հետևում չէ, և դուք արդեն գիտեք` ինչպես այն դիմավորել և ինչ նվիրել հարազատներին ու ընկերներին: 

Մաղթում ենք ուրախ Ամանոր 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։