438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Բյուջեն սկսնակների համար

13:13
09 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բյուջեն պետության տարեկան եկամուտների և ծախսերի կոնկրետ ծրագիրն է։ Հենց բյուջեն է օգնում հնարավորինս արդյունավետ բաշխել ռեսուրսներն ըստ ժամանակի։

Տարեցտարի Հայաստանում ֆինանսապես գրագետ մարդկանց թիվը մեծանում է, ինչն էլ պայմանավորված է ֆինանսական ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրությամբ, որտեղ հիմնարար փաստաթղթերից մեկը պետական բյուջեն է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է հանրամատչելի կերպով բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ֆինանսական փաստաթուղթը, որով ապրում է երկիրը մի ամբողջ տարի։

Ինչի՞ համար է առհասարակ պետբյուջեն

Кошелек Налоги

Պետբյուջեում սահմանվում են երկրի և նրա քաղաքացիների հիմնական պահանջարկները, որոնք ենթակա են բավարարման պետական միջոցների հաշվին, ինչպես նաև մատնանշվում են պետական գանձարանում ակնկալվող դրամական հոսքերի (հարկերի և այլ մուտքերի) աղբյուրներն ու չափերը։

Խոսքը հաջորդ տարվա ծախսերի և եկամուտների մասին է, որովհետև հաջորդ տարվա պետբյուջեի նախագծերն ընդունվում են ընթացիկ տարվա ավարտին։ Այսպես, ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագիծը պետք է հավանության արժանանա 2017 թվականի աշնանը։

Որտեղի՞ց են եկամուտները

Кошелек, деньги, монеты

Պետության եկամուտների հիմնական մասը հարկերն են, որոնք բաժանվում են անուղղակի և ուղիղ հարկերի։

Ուղիղ հարկերն ընդգրկում են շահութահարկը, ինչպես նաև քաղաքացիների եկամտահարկը։ Օրինակ, Հայաստանում շահութահարկը կազմում է 20 տոկոս, մինչդեռ եկամտահարկն օժտված է պրոգրեսիայի կառուցվածքով և կախված է քաղաքացիների աշխատավարձի մեծությունից։

Անուղղակի հարկերն իրենցից ներկայացնում են մատուցվող ծառայություններից կամ ապրանքներից գանձվող գումարներ` ավելացված արժեքի տեսքով։ Հիմնականում դրանք ներառում են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), մաքսատուրքեր, ակցիզներ և այլ գումարներ։ Հայաստանում ԱԱՀ տոկոսադրույքը կազմում է 20 տոկոս, մինչդեռ ակցիզային գումարները և մաքսատուրքերը կախված են կոնկրետ ապրանքատեսակից։

Պետության համար շահավետ է խթանել բիզնեսի և առևտրի զարգացումը, քանի որ դրանից է կախված նաև ստացվող բյուջետային միջոցների չափը։

Պետությունը միաժամանակ օժտված է նաև այլ, եկամուտների ոչ հարկային աղբյուրներով։ Տվյալ մուտքերը ներառում են պետական վճարովի ծառայություններից, պետական գույքի օգտագործումից, պետական տարբեր ձեռնարկություններից ստացվող եկամուտներ։

Ինչի՞ համար են օգտագործվում ծախսերը

Кошелек, деньги, монеты

Դրանք օգտագործվում են պետական ծառայողների աշխատավարձերի վճարման, սեփական քաղաքացիների նկատմամբ պարտավորությունների կատարման, մասնավորապես` թոշակների, նպաստների վճարման, ինչպես նաև կենսագործունեության բոլոր ոլորտներում երկրի զարգացման համար։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նշվում են ծախսերի առաջնահերթ ուղղությունները, որոնցից են պաշտպանությունը, ՏՏ–ն, սոցիալական ոլորտը։ Հայաստանում լարված արտաքին–քաղաքական մթնոլորտի պատճառով պաշտպանական ոլորտի ծախսերը կավելանան։ Այս մասին, մասնավորապես, խոսել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նշել է, որ 2018 թ.–ից սկսած երկիրը տարեկան 26–27 մլրդ դրամով ավելացնելու է պաշտպանության համար նախատեսված ծախսերը։ Արդյունքում, 2020 թ.–ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ–ի 4%–ը։

Միաժամանակ, պետությունը ձգտում է նվազեցնել ծախսերը։ Այդ նպատակով իրականացվում են միջոցառումներ` ուղղված պետական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Այսպես, Հայաստանում իրականացվող օպտիմալացման քաղաքականությունն ուղղված է աշխատանքի նախկին արդյունավետության պահպանմանը (կամ դրա ավելացմանը) նվազագույն ծախսերի դեպքում` ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների։

Բյուջեին օգնության են հասնում վարկերը

Кошелек, ипотека, кредит недвижемость

Բավականին հիմնավոր հարցին այն մասին, թե ինչու՞ է պետությունը ֆինանսներ վերցնում այլ աղբյուրներից, եթե նա ունի սեփական եկամուտները, կա բավականին պարզ պատասխան։

Որոշ դեպքերում պետության եկամուտներն ավելի քիչ են, քան նախատեսված ծախսերը։ Օրինակ, Հայաստանի 2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատեսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամ։

Այս ճեղքը (եկամուտների և ծախսերի տարբերությունը) ծածկելու համար, որն անվանում են պակասուրդ (մեր դեպքում այն 156,9 մլրդ դրամ է), պետությունը գործարկում է տարբեր մեխանիզմներ, այդ թվում` պարտք է վերցնում այլ պետություններից և միջազգային կառույցներից։

Իսկ ի՞նչ վիճակում է պետական պարտքը

Кошелек средний и малый бизнес

Հայաստանում պետական պարտքի հետ կապված վիճակը կրիտիկական չէ, այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նրա խոսքով, Հայաստանի արտաքին պարտքը 2018 թ.–ին նախատեսված է ՀՆԱ–ի 59%–ի սահմանում։

Բացի այդ, Հայաստանի պարտքերի ճնշող մասը կրում է երկարաժամկետ բնույթ, և դրանց վճարները բաշխված են երկարատև ժամկետներում։

Իսկ, գուցե, ծախսերը կրճատվե՞ն

Кошелек средний и малый бизнес

Տրամաբանական է, բայց ոչ արդյունավետ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով, նման մեխանիզմն արդյունավետ չէ, քանի որ բյուջետային կրճատումները հանգեցնում են լուրջ սոցիալական հետևանքների բնակչության համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև պետության համար։

Միաժամանակ, ստացված օտարերկրյա փոխառություններն ուղղվում են ոչ միայն պակասուրդի վերացմանը, այլև տարբեր ոլորտներում իրականացվող պետական ծրագրերին։ Նման քայլերն անհրաժեշտ են պետական խնդիրների իրագործման համար սեփական սահմանափակ միջոցների դեպքում։

Օտարերկրյա միջոցները ներդրվում են կառավարության կողմից նաև տարբեր տնտեսական նախագծերում, որոնք նպաստում են փողերի գեներացմանն ու պետության հետագա բարեկեցությանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները