ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում մաքսանենգության կասկածանքով զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի։
Ինչպես հայտնում է Պետական եկամուտների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին, նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ:
Загружается новость ... "Лево"
Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն, դրանք ոսկյա զարդեր են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։ -0-