439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի

18:16
15 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։

Ավելի վաղ վրաց–ռուսական հարաբերությունների լարվածության կապակցությամբ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր Facebook-ում ուղիղ եթեր է մտել, որում կոչ է արել ավելացնել Գյումրիից Ռուսաստան չվերթերի թիվը։ «Կոչ եմ անում շատ սիրուն աղջկան (Ռևազյան` խմբ.) և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այդ օրերին արագ քայլեր ձեռնարկեն և կարգավորեն այդ խնդիրը։ Մենք պարզապես չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը», – ասել է Մարուքյանը։ Պատգամավորի «սիրուն աղջիկ» ձևակերպումը խորհրդարանում բուռն խոսակցությունների առիթ է դարձել, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ Մարուքյանին կոռեկտության կոչ են արել։

«Կխնդրեի մեր կլասիկ պատգամավորին լայվ մտնելուց առաջ հետաքրքրվել մեզանից և իմանալ, որ այդ պահին մենք արդեն ծավալուն միջոցառումներ ենք իրականացրել Հայաստանով թռիչքների ավելացման ուղղությամբ։ Արդյունքում միայն Armenia Aircompany–ն հուլիսի 8–ից դեպի Մոսկվա շաբաթական 14ժական չվերթ է կատարում, ինչը շատ բարձր ցուցանիշ է»,– ասաց Ռևազյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, չվերթերի թիվն ավելացրել են նաև ռուսական ավիաընկերությունները, և դեպի Բաթումի նոր ուղղություն է բացվել։

Ռևազյանի խոսքով, իրեն Մարուքյանի արտահայտությունը չի վիրավորել, այլ մի փոքր ծիծաղեցրել է։

«Ինձ համար կարևոր է մտածողության փոփոխությունը Հայաստանում, որ մենք սովորենք, որ պաշտոնյան Հայաստանում պարտադիր չէ, որ լինի տարիքով մեծ, մեծ փորով, ճաղատ, կոռումպացված, այլ սովորենք նոր կերպարի։ Ես չեմ համապատասխանել ոչ մի չափանիշի մինչև պաշտոնը ստանձնելը, և շատերը դժվարությամբ էին դա ընկալում Հայաստանում, բայց միջազգային հարթակում էֆեկտը հակառակն էր, նրանք իրենց թույլ չեն տալիս խոսել գեղեցկության մասին, քանի որ դա պրոֆեսիոնալ չէ»,– ասաց Ռևազյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը