ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը եղել է ուրբաթ օրը:
Загружается новость ... "Лево"
Պարբերականի հաղորդմամբ, կենտրոնի աշխատողներին արդեն ներկայացրել են տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանին։
Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, նախկին տնօրենն ասել է, որ փոխնախարարը և նախարարն իրեն վերջնագիր են ներկայացրել` պաշտոնից հեռանալու պահանջով, ընդգխելով, որ նրան առաջարկել են կամ կամավոր լքել պաշտոնը և շնորհակալության խոսքեր լսել, կամ ինքը կհեռացվի հրամանով։ Թերթի տեղեկացմամբ, տնօրենի փոփոխությունը տեղի է ունեցել բավականին լարված մթնոլորտում։ -0-