524.83
7.28
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)

10:30
17 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
  • Երևանում վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, կփոխարինվի 20 վերելակ, ասել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Քաղաքապետարանի տվյալներով, այսօր Երևանում գործում է ավելի քան 4.4 հազար վերելակ, որոնց հիմնական մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և փոխարինելու կարիք ունի, քանի որ դրանց շահագործման ժամկետը կազմում է 25 տարի։ «Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմը և քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքնը` Երևանի քաղաքապետարանը վերելակների փոխարինման ծավալուն ծրագիր է նախաձեռնել։ Ծրագրի շրջանակում ծրագրվում է փոխարինել 3500 վերելակ (առանց վթարային տների և նորակառույցների, ինչպես նաև բեռնատար վերելակների)»,- ասել է Սարգսյանը։
  • Օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը ուղղակի մոլորվել է: 
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը Արցախին ֆինանսական օգնություն կտրամադրի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում)։ Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», – գրել է վարչապետը Facebook–յան իր էջում: 

«Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. oդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին հնարավորություն կստանան այցելել Գյումրի», - ՏԱՍՍի հետ զրույցում ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: 
  • Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» նախօրեին երեկոյան մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Առաջին խաղում վրացական թիմը հաղթեց 2-1 հաշվով: Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակով՝ 2-0:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Վարդան Մինասյանի թիմը մինչև խաղի վերջ կռիվ տվեց ու կարողացավ հասնել դրական արդյունքի: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:12
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ն, որին պատկանում են «Պանդոկ Երևան», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում։



12:19
12 Սեպտեմբերի 2019
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները։
11:12
12 Սեպտեմբերի 2019
Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը (ՖՈՏՈ)
Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
10:42
12 Սեպտեմբերի 2019
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան։
08:00
12 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը
20:56
11 Սեպտեմբերի 2019
Սեպտեմբերի 20–ը` բնապահպանական մոբիլիզացման օր. երթի մասնակիցները հանդես եկան կոչով
Ամուլսարի շահագործման դեմ երթ է Երևանում ավարտվեց։
20:54
11 Սեպտեմբերի 2019
Շրջակա միջավայրի նախարարը` Ամուլսարի շահագործման փորձաքննական նոր գնահատման անհրաժեշտության մասին
Հայաստանի օրենսդրությունը հստակ կարգավորում է ինչպես Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցության նոր փորձագիտական գնահատման, այնպես էլ դրա հավաստիության անհրաժեշտության դեպքերը
20:11
11 Սեպտեմբերի 2019
«Ոչ մի հետքայլ». Ամուլսարի շահագործման դեմ երթ է անցկացվում Երևանում
Այս պահին երթի մասնակիցները Կառավարության շենքի առջև թմբուկ են զարկում։
19:51
11 Սեպտեմբերի 2019
Թորոսյանը նշեց այն ֆորսմաժորային հանգամանքները, որոնց դեպքում երեխաներն անվճար բուժօգնություն կստանան
Թորոսյանը պատասխանեց, որ օգնությունը պայմանավորված չէ պոստֆակտում ներկայացվող փաստաթղթերի առկայությամբ։
19:03
11 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. «եթե մենք անօրինական փակենք հանքավայրը, վաղը մենք անօրինական կփակենք լրատվամիջոց» (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցերին Ամուլսարի հանքավայրի շահագործման օրինականության շուրջ։
18:06
11 Սեպտեմբերի 2019
6-րդ հարկից ընկած փոքրիկին վիրահատել են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է
17:27
11 Սեպտեմբերի 2019
Երևանի փողոցներից մեկի երթևեկն այսուհետ կլինի միակողմանի (ՍԽԵՄԱ)
Երթևեկի կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանյան որոշ փողոցներում։