+17
Եղանակը Երևանում
Հայ

Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է

13:10
13 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը ուղղակի մոլորվել է:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», - ասաց Տոնոյանը:

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է բանակում ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ավելորդ եմ համարում տարածել նման տեղեկատվություն, քանի որ ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասաց նա:

Տոնոյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Սեպտեմբերի 2019
Գիտնականները պարզել են պարացետամոլի անսպասելի վտանգը
Պարզվել է պարացետամոլի անսպասելի վտանգը։
20:25
22 Սեպտեմբերի 2019
Նիհարեցնող հնգյակ. հայտնի են այն ըմպելիքները, որոնք կարելի է խմել քնելուց առաջ ավելորդ քաշից ազատվելու համար
Հուրախություն նիհարողների կան ընպելիքներ, որոնք օգնում են մկանային զանգված ավելացնել:
19:15
22 Սեպտեմբերի 2019
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում:
18:27
22 Սեպտեմբերի 2019
Մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատերը
Լոս Անջելեսում մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը:
21:15
21 Սեպտեմբերի 2019
Հրաշագործ հատկություններ. ինչու է պետք ուտել խաղողի կորիզները
Խաղողի կորիզներն ունեն օգտակար հատկությունների մի ողջ սպեկտր
20:17
21 Սեպտեմբերի 2019
Աշնան ամենատարածված միրգն ու բանջարեղենը. վիտամինների պաշար
Աշնանը դիմադրողականաությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել ավելի մեծ թվով միրգ ու բանջարեղեն:
19:49
21 Սեպտեմբերի 2019
Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք ավելի լավ է չլվանալ
Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք ավելի լավ է չլվանալ: Նրանք զգուշացրել են, որ ոչ բոլոր մթերքներն է անհրաժեշտ լվանալ պատրաստելուց առաջ։
15:48
21 Սեպտեմբերի 2019
Խմե՞լ, թե՞ չխմել. փորձագետները կարծում են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի
Մասնագետը պատմել է ՏԱՍՍ–ին, որ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։
16:07
20 Սեպտեմբերի 2019
Տեսանյութ է տարածվել Հերացու փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիների ծեծելու կադրերով. ոստիկանությունը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։
13:24
20 Սեպտեմբերի 2019
Հայ սուզորդները Վանա լճում խաչքարերի բացառիկ լուսանկար են արել (ՖՈՏՈ)
Հայ սուզորդների ակումբը հայտնել է եզակի հայտնագործության մասին:
11:51
20 Սեպտեմբերի 2019
Քարդաշյանը հրապարակել է ջերմ կադրեր երեխաների հետ. «Ես քեզ սիրում եմ, մամա» (ՎԻԴԵՈ)
Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ ջերմ տեսանյութ է հրապարակել։
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ: