526.4
7.25
475.99
+29
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 20 վերելակներ կփոխարինվեն պիլոտային ծրագրի շրջանակում

17:29
12 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, կփոխարինվի 20 վերելակ, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Քաղաքապետարանի տվյալներով, այսօր Երևանում գործում է ավելի քան 4.4 հազար վերելակ, որոնց հիմնական մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և փոխարինելու կարիք ունի, քանի որ դրանց շահագործման ժամկետը կազմում է 25 տարի։ 2007-2008 թվականներին պետբյուջեից 3 մլրդ դրամ է հատկացվել, ինչի հաշվի նորոգվել է 2464 վերելակ և տեղադրվել են 35 նորերը։

Խնդիրը համալիր լուծում է պահանջում, սակայն մեկ վերելակի արժեքը կազմում է 15-17 հազար դոլար, իսկ բնակիչները նման գումարներ չունեն։

«Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմը և քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքնը` Երևանի քաղաքապետարանը վերելակների փոխարինման ծավալուն ծրագիր է նախաձեռնել։ Ծրագրի շրջանակում ծրագրվում է փոխարինել 3500 վերելակ (առանց վթարային տների և նորակառույցների, ինչպես նաև բեռնատար վերելակների)»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ համալիր ծրագրի մեկնարկի մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս հունվարրին, նախագիծն արդեն հաստատվել է կառավարության կողմից, միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։

Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի վարկային միջոցներով, քանի որ վերելակների փոխարինման համար կպահանջվի 32 մլրդ դրամ։

«Սա Երևանի քաղաքապետարանի բյուջեի բոլոր սեփական մուտքերի ծավալն է, և հնարավոր չէ մի կողմ դնել բոլոր ծախսերը և կենտրոնանալ միայն վերելակների վրա։ Ծրագրվում է, որ կառավարությունը ծրագրի իրագործման նպատակով կներգրավի սուվերեն վարկ։ Նախնական տվյալներով, 3500 վերելակի փոխարինման համար կպահանջվի 4 տարի»,– ասաց Սարգսյանը։

Загружается новость ... "Право"

Նա նշեց, որ քաղաքապետի հանձնարարականով արդեն մեկնարկել է 20 վերելակների փոխարինման պիլոտային նախագիծը` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կարող են ծագել դրա իրագործման ընթացքում։

Փոխքաղաքախետի խոսքով, ընտրվել են Երևանի 10 շրջանների շենքեր` հաշվի առնելով դրանց վիճակը, մաշվածության աստիճանը և մի շարք այլ չափանիշներ։

«Առաջին 20 վերելակները կնորոգվեն համայնքային բյուջեների հաշվին, ինչը կարժենա մոտ 190 մլն դրամ, և ծրագրվում է, որ մինչև տարեվերջ պիլոտային ծրագիրը կավարտվի, և վերելակները փոխված կլինեն»,– ասաց Սարգսյանը։

Միաժամանակ, արդեն գործող վերելակային տնտեսության շահագործմանը համայնքային բյուջեներից 2019 թվականին կուղղվի 121 մլն դրամ, ընդ որում, որ 2018 թվականին այդ նպատակներով ուղղվել է 109 մլն դրամ, իսկ 2017–ին` 104 մլն դրամ։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։