ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները մատակարարող ջրատար խոշոր խողովակի վթարի հետևանքները վերացվել են։ Այդ մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Բաբայան փողոցում հինգշաբթի լույս գիշերը խողովակաշարի մոտ տարվող շինաշխատանքների պատճառով լրջորեն
վնասվել էր ենթակառուցվածքը։
«Վերականգնվել է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը։ Հույս ունենք, որ առաջիկայում կվերականգնվի ջրամատակարարման ժամանակացույցը»,– նշվում է հայտարարության մեջ։ -0-