437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի են ԱԺ ընտրությունների արդյունքների առաջին տվյալներն ըստ 83 տեղամասերի. «Շանթ»

22:36
09 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության առաջին ոչ պաշտոնական տվյալները:

Դեկտեմբերի 9–ին անցկացվեցին 7–րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ձևավորվել է 13 ընտրատարածք, որոնցից 4–ը` Երևանում, 9–ը` մարզերում։
ԿԸՀ–ի տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների թիվն է 2 592 486։

«Շանթ»-ը ներկայացրեց 2010 ընտրատեղամասերից 83-ի նախնական ամփոփ տվյալները:
Հաղորդման համաձայն, առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է ձայների 72,36 տոկոսը: Առաջատարների եռյակում է նաև «Բարգավաճ Հայաստանը» 9.33 տոկոսով և ՀՅ Դաշնակցությունը 6.1 տոկոս ձայներով:

Загружается новость ... "Право"

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 2,54%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,62%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 4,05%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,38%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,45%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 2,22%, «Օրինաց երկիր»` 0,69%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,25%:

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։

Ըստ 2015 թ.–ի դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրության, խորհրդարանի անդամների հստակ ֆիքսված թիվ չի նշվում, նշվում է միայն նրանց նվազագույն թիվը` 101 պատգամավոր։ Գործում է մանդատների բաշխման բարդ համակարգ և սահմանադրական պահանջներ, որոնք երաշխավորում են խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորում` տեղերի 54% օրենսդիր մարմնում։

Սահմանադրությամբ նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում։

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա քվեարկությունից հետո 28–րդ օրը կարող է անցկացվել երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները և դաշինքները։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ