ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք, ինչը հինգով ավելի է անցած տարվա ցուցանիշից։
Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ճգնաժամանյին կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը։
Նրա խոսքով, նույն ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության փորձի 203 դեպք` նախորդ տարվա 233 դեպքի դիմաց։
«65 մարդ կախվել է, 19 մարդ` նետվել բարձրահարկ շենքերից, 3 մարդ հրազեն է կիրառել»,–ասաց նա։
Загружается новость ...
"Право"
Նա նաև նշեց, որ այս տարի հասարակական վայրերում գրանցվել է ինքնասպանության 3 դեպք։
Խանգելդյանի խոսքով, նման քայլի դիմող տղամարդիկ տղամարդկանց թիվը երեք անգամ ավելի է, քան կանանցը։-0-