ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չկա կառուցվածքային կոռուպցիա, բայց պայքար է տարվում առանձին երևույթների դեմ, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստից հետո ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Հոկտեմբերի 23–ին Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկատուների վարչություն–տեսչության երեք աշխատակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն` կաշառք պահանջելու համար։
«Սա վատ երևույթ է մեր համակարգի համար, բայց մենք բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ինքներս ենք պայքար տանում կոռուպցիայի դեմ»,– ասել է նա։
Կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ կաշառք պահանջելիս բռնված աշխատողները պաշտոնները զբաղեցրել էին ռոտացիոն սկզբունքով։
«Կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ է նշանակում նոր իրականություն, կան այնպիսիք, և իմ կարծիքով` նրանք մեծամասնություն են, ովքեր ընդունել են նոր իրականությունը։ Իրավիճակից հետևություններ են արվել, և քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների փաթեթի ընդունումը, ինչը կհանգեցնի տեսչության աշխատանքի որակի բարձրացմանը»,– ասաց Անանյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում