ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։
«Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը»,– գրել է նա իր Facebook–ում։
Թումանյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար։ «Մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց»,– գրել է նա։
Բարձր գնահատելով ողջ անձնակազմի աշխատանքը` նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:
«Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով»,– հայտնել է նա։
Ավելի վաղ` նախորդ տարվա դեկտեմբերի 9–ին,
հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։ -0-