Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել անձնակազմի պահանջով
19.12.2018,
18:11
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է yerkirmedia.am–ը։
Աղբյուրի հաղորդմամբ, Հանրային ռադիոյի տասնյակ աշխատակիցներ մի քանի ժամ առաջ պահանջել են Գրիգորյանից հրաժարական տալ և ժամանակ են տվել մինչև ժամը 16։30-ը։
«Մարկ Գրիգորյանը խոստացել էր մտածել մինչ այդ ժամը և պատասխան տալ»,– նշվում է գրառման մեջ։
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ նախօրեին պահանջել են Գրիգորյանի հրաժարականը և հայտարարել, որ գործադուլ կսկսեն։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականին:
Հանրային ռադիոյում առկա աղբյուրների տեղեկացմամբ, լարված իրավիճակն ի հայտ է եկել մի շարք ծրագրերի և աշխատակիցների սպասվող կրճատումների պատճառով։ Անձնակազմին չեն բավարարում Գրիգորյանի տված բացատրություններն այդ հարցում։
Գրիգորյանը զերծ է մնացել «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանը պատասխան տալուց։ -0-