437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Գործ տվող». առողջապահության նախարարը պատասխանել է հնչող մեղադրանքներին

15:38
11 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեկնաբանել է առողջապահական համակարգի մի խումբ աշխատակիցների կողմից հնչող մեղադրանքներին այն մասին, որ նա զբաղվում է «գործ տալով»։

Առողջապահական համակարգի մի խումբ աշխատակիցներ անանուն հայտարարություն են տարածել, որում նախարարին անվանել են «գործ տվող», ով իր առջև նպատակ է դրել գրել որքան հնարավոր է շատ գրություններ ոլորտի աշխատակիցների հասցեին։ Թորոսյանի գրությունների հիման վրա հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի, նախկին փոխնախարարի, ինչպես նաև առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչների նկատմամբ։

«Ես չեմ հաշվում քննչական մարմիններ ուղարկված ծառայողական գրությունները, քանի որ դա չէ իմ աշխատանքի հիմնական նպատակը։ Չեմ մեկնաբանում գործընկերների հայտարարությունները, սակայն իմ պարտքն եմ համարում իրազեկել իրավապահ մարմիններին իավախախտումների բոլոր դեպքերի մասին։ Եթե կա մի պաշտոնյա, որը իրավախախտման մասին չի հայտնում իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է իրավախախտումը», – ասաց Թորոսյանը։

Միաժամանակ նա ձեռնպահ մնաց ներկայացնել վերջին գործի մանրամասները, որը հարուցվել է առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ` ընդգծելով, որ գործով քննություն է ընթանում։ 

ՀՀ ՔԿ–ն մարտի 7–ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ։ 

Նախարարը նաև ընդգծեց, որ չի զբաղվում քննությամբ, այլ ապահովում է համակարգի նորմալ և արդյունավետ աշխատանքը։

«Քննչական մարմնի հայտարարության մեջ կա անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, որը չի խոչընդոտում քննության ընթացքում, մնացածը ես չեմ կարող ներկայացնել», – պարզաբանեց նախարարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ