439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Forbes–ը հրապարակել է ռուս միլիարդատերերի անունները, որոնք կարող են ազդել ՀՀ ԱԺ ընտրությունների վրա

16:15
11 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Forbes հեղինակավոր հրատարակությունը հրապարակել է ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերերի անունները, որոնք կարող են ազդել Հայաստանում ուժերի քաղաքական դասավորվածության, մասնավորապես` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանն ու Սարկիսով եղբայրները (Նիկոլայն ու Սերգեյը, Forbes) ռուսաստանաբնակ հայազգի ազդեցիկ գործարարներ են, ովքեր ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանի տնտեսության մեջ` դառնալով լուրջ գործոն երկրի հասարակական–քաղաքական կյանքում», – գրում է հրատարակությունն ու նշում, որ նրանց ներդրումները գործարկված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջող նախագծում։

Forbes–ը գրում է, որ այս ազդեցիկ գործարարները ներդրումներ են կատարում Հայաստանում` չակնկալելով որևէ զգալի եկամուտ։ Նրանք ակնկալում են ստանալ «իմիջային և քաղաքական դիվիդենտներ»։

«Օրինակ, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները 2013 թ.–ին նշանակվել էին Լոս Անջելեսում (ԱՄՆ) և Լիոնում (Ֆրանսիա) Հայաստանի գլխավոր հյուպատոսներ», – նշում է հրատարակությունը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ քաղաքական տեսակետից Ռուսաստանում հայկական սփյուռքի կառույցների առաջնորդներն ավանդաբար սերտ կապերի մեջ են պաշտոնական Երևանի իշխանությունների հետ։

Forbes–ի վարկածով, երկրի քաղաքական ուղղվածության հարցում Հայաստանի բնակչության աճող դժգոհությունը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական կառույցների նկատմամբ արևմտահայկական սփյուռքի (մասնավորապես ԱՄՆ և Ֆրանսիա) համակրանքը ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին դարձնում են «անայլընտրանքային դաշնակիցներ» պաշտոնական Երևանի համար։

«Այսպիսով, առաջիկա ընտրություններին հայկական սփյուռքի ֆինանսական վերնախավի գործոնը կարող է դառնալ առանցքայիններից մեկը», – նշում է հրատարակությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը