ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի կրկնակի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է մոր և 9–ամյա աղջկա դիեր։
Ինչպես
tert.am–ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պարզվել է մահացած կնոջ ինքնությունը։ Նա աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:
Загружается новость ...
"Право"
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ին ասել է, որ դեպքի առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:
Ինքնասպանություն գործածները մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ -0-