437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Brussels Airlines ավիաընկերությունը դեկտեմբերից կսկսի չվերթեր իրականացնել Երևան-Բրյուսել երթուղով

21:00
28 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները ևս մեկ անգամ հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթեր:

Ընկերությունը նախատեսում է նաև 2017 թվականին անցում կատարել կանոնավոր չվերթերի: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունել է բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ