436.74
4.42
403.98
-3
Եղանակը Երևանում
Հայ

Beeline–ը նախատեսում է գնել «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը. fact check «Նովոստի Արմենիայից»

13:34
13 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «ՎԵՈՆ» հեռահաղորդակցական ընկերությունը, որը հայկական շուկայում ներկայացված է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությամբ (Beeline ապրանքանիշ), նախատեսում է գնել «Ռոստելեկոմ Արմենիան»։

Փաստ

Հայկական ԶԼՄ–ները, հղում անելով անանուն աղբյուրների, տեղեկացնում էին, որ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունն (Beeline ապրանքանիշ) իրականացնում է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության խորը ուսումնասիրություն (duediligence)` այն հետագայում գնելու նպատակով։

Պաշտոնական դիրքորոշում

Տեղական ընկերություններում այս տեղեկությունը պաշտոնապես չեն մեկնաբանում` նշելով, որ նման հարցմանը կարող են պատասխանել միայն գլխավոր բաժնետերերը` «ՎԵՈՆ» և «Ռոստելեկոմ» ընկերությունները, քանի որ duediligence ընթացակարգն անցկացվել է բացառապես նրանց հանձնարարությամբ։

Ի՞նչ է ցույց տվել հետաքննությունը

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին սեփական աղբյուրները, «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը գնելու բանակցություններն իսկապես ընթանում են, ընդ որում արդեն բավականին երկար ժամանակ։ Ներկա պահին քննարկումներում մասնակցում են միայն ընկերությունների գլխավոր գրասենյակների ներկայացուցիչներն Ամստերդամում (Beeline) և Մոսկվայում (Ռոստելեկոմ)։ Ընդ որում,  ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում, չնայած արդեն նախանշվում է հնարավոր վերջնաժամկետը` նոյեմբերի վերջ։

Загружается новость ... "Лево"

Բջջային միաձուլումներ Հայաստանում

Հայաստանն արդեն փորձ ունի հեռահաղորդակցական ոլորտում խոշոր օպերատորների միաձուլման գործում։ Դրա վառ օրինակն է տեղական հեռահաղորդակցական ընկերության` «Ucom»–ի կողմից  Orange ֆրանսիական օպերատորի (France Telecom) «կլանումը», որը հայկական շուկա էր դուրս եկել 2009 թվականի նոյեմբերին, իսկ 2015 թ.–ի սեպտեմբերին «Ucom»–ը գնեց Orange Armenia բջջային ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։

Ընդ որում, 2016 թ.–ի գարնանը հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ucom ընկերությունը բանակցում է «Մեգաֆոն» ռուսական հեռահաղորդակցական ընկերության հետ «Orange Armenia»–ն վաճառելու շուրջ, սակայն ավելի ուշ Ucom–ը հերքեց այդ տեղեկությունը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը