+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
14:07
29 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

Սեպտեմբերի 28-29-ին Երևանում կազմակերպված «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» միջազգային համաժողովի ընթացքում «Ինտերնետ հեռարձակում, վճարովի հեռուստատեսությունը մրցակցային շուկայի պայմաններում» թեմայով իր զեկույցում Ֆարամազյանը, մասնավորապես, ընկերության ղեկավարն անդրադարձավ մալուխային հեռուստատեսության միջազգային շուկայում առկա զարգացումներին, ներկայացրեց OTT և IPTV տեխնոլոգիաների աճող տեմպերը, ամպային տեխնոլոգիաներով գերարագ Ինտերնետի միջոցով հեռարձակման կազմակերպման և հեռուստադիտման միտումները։

Նշվեց նաև, որ ժամանակակից հեռուստադիտողների կողմից առավելությունն ու նախընտրությունը տրվում է Catch-up և Տեսավարձույթ ծառայություններին, ինչը չի սահմանափակում նրանց ժամանակային առումով և հասանելի է ցանկացած պահի, նշվում է տարածած մամուլի հաղորդագրությունում։

Անդրադարձ կատարվեց ՏՀՏ ոլորտի և հատկապես հեռահաղորդակցական ավանդական ծառայությունների տրանսֆորմացիային դեպի Ինտերնետ հեռարձակման և բովանդակության ծավալի մեծացան, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ ներդրումներ օպերատորների կողմից դեպի թողունակության ծավալների ընդլայնում։

Միևնույն ժամանակ նշվեց, որ ապագայում հեռուստատեսության հաջող զարգացման համար ներկայիս մեդիայի հետ կոնվերգենտ (համատեղ) ծառայությունների ներկայացման անհրաժեշտություն կառաջանա։

«Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» միջազգային համաժողովը ամենամյա բնույթ է կրում և անց է կազվում 2004թ․-ից, Հայաստանում կազմակերպվել է առաջին անգամ։ Կազմակերպիչներն են Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան, Ռուսաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան և Վրաստանի մալուխային հեռուստատեսության միությունը։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, հյուրեր։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը, համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումների և կլոր-սեղանների միջոցով հնարավոր դարձավ ներկա 41 կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր դարձնել երկխոսությունը տարբեր երկրներից ժամանած բանախոսների միջև, քննարկել վճարովի, ավանդական և մալուխային հեռուստատեսության ապագան ու զարգացումները, անդրադարձ կատարել իրավական կարգավորումներին, բովանդակության հասանելիությանն առնչվող և այլ թեմաների, առաջարկել լուծումներ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։