+3
Եղանակը Երևանում
Հայ

Ապօրինի գործունեություն. հանքարդյունաբերող ընկերությունը գրեթե 96 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը (ՎԻԴԵՈ)

18:58
09 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն` պետությանը պատճառելով շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։

Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում։

Загружается новость ... "Лево"

Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել