425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

12:24
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։

«Առնվազն այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները: Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել նաև մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի հետաքրքրում, բնականաբար, մենք պետք է անպայման հաշվի առնենք հանրության անհանգստությունները: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաև Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները», – նշեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում կան որոշակի ազդակներ, որոնք վկայում են` եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ, «այդ թվում պետության, բանկերի, քաղաքացիների կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքի տրամաբանությամբ»:

«Եթե մենք ասում ենք, որ  ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի բնապահպանական մտավախություններից ելնելով, ապա շատ պարզ հարց է ծագում` բա եթե էդպես է, ինչո՞ւ եք օրինակ թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյոք նրանք համապատասխանու՞մ են բոլոր  միջազգային ստանդարտների և որևէ բնապահպանական խնդիր չեն առաջացնում: Այստեղ շատ լուրջ խնդիր մենք կարող ենք միջազգայնորեն ունենալ, երբ որ հանկարծ պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ», – ընդգծեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այս հարցի քննարկման համատեքստում մենք չենք կարող արհամարհել մեր երկրի տնտեսության անվտանգության և ընդհանրապես մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս։

«Ես հիմա չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանարամասն խոսել, չնայած կարծում եմ, որ ձեզնց յուրաքանչյուրն այս թեմայի շուրջ ինքն իր վերլուծություններն անի, ապա պարզ կլինի, թե ինչու եմ այս համատեքստում խոսում անվտանգության մասին։ Մենք չենք կարող անտեսել և արհամարհել բնապահպանական ռիսկերը և մեր հանրության մտահոգությունները, մենք չենք կարող հաշվի չնստել նաև տնտեսական հանրության մտահոգությունների հետ, մենք չենք կարող արհամարհել անվտանգության ոլորտի անհանգստությունները», – ասաց ՀՀ վարչապետը։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի քաղաքացիներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները», – հորդորեց վարչապետը` հավելելով, որ հանձնարարական է տվել բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ։

Նա ևս մեկ անգամ կոչ արեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները` բերելով վերջին փաստարկը։

«Դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետև դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, այն իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում