439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ-ը հայտնում է 9 տուժածների մասին «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետևանքով (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

20:34
24 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հայտնել «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով:

Նրա խոսքով, ևս մեկ տուժած տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:

««Աստղիկ» բժշկական կենտրոնում հրդեհի հետևանքով մինչ այս պահը տեղափոխվել է 7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել։ Բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացին նոր է տեղափոխվել հիվանդանոց»,- ասաց նա։

Մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ 2 տուժած դեռևս գտնվում են Հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում։ Նրանց առողջական վիճակի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է շաբաթ ժամը 15:47-ին: Այս պահին տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 18 մարտական հաշվարկ:

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը