417.11
4.21
388.01
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին

15:39
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տեղեկատվությանը, պատասխանում է օգտատերերի հարցերին, որոնք վերաբերում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։ 

Загружается новость ... "Лево"

ԱՆ–ից պատասխանել են պատվաստանյութի փորձարկման տևողությանը վերաբերող հարցին։ 

«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել։ Առաջին վակցինաները մի էդքան փորձարկում էին», – հարցնում են օգտատերերը։

ԱՆ–ից պարզաբանում են, որ պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել: 

«Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ` Մոդեռնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը, տևել է մոտ 300 օր», – նշել են ԱՆ–ից: 

Պատվաստանյութերի ստեղծման գործընթացն անցնում է ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական փորձարկումների 3 փուլ: 

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման արագացված ժամանակացույցի դեպքում նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը: Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19 համավարակի հաղթահարման համար, պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով, մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Մայիսի 2024
Հայաստանում ծնելիությունը նվազում է
Հայաստանում առաջին եռամսյակում ծնելիության մակարդակը կրճատվել է 8,4% –ով
16:36
08 Մայիսի 2024
Այսօր մինչև գիշերը 2-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. մինչև գիշերը 2-ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
11:58
08 Մայիսի 2024
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Հաստատվել են 2023-2024 ուստարվա գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետները
11:40
08 Մայիսի 2024
39–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրվարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել
11:24
08 Մայիսի 2024
Հայաստանում մահացությունն աճել է 4,9%–ով
Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 104 մարդ, աճը կազմել է 4,9%
10:51
08 Մայիսի 2024
14,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 14,5 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
10:41
08 Մայիսի 2024
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Ձմեռ՝ մայիսին․ Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
10:19
08 Մայիսի 2024
39–ամյա պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել պահպանության տեղամասում
Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
16:03
07 Մայիսի 2024
Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում․ Փաշինյան
Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը
14:44
07 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից