39–ամյա պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել պահպանության տեղամասում

08.05.2024, 10:19
Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
39–ամյա պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել պահպանության տեղամասում
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: