439.88
4.45
403.71
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ՃՏՊ–ների հետքերով. Փաշինյանը հանձնարարել է ձեռնարկել ամենակոշտ միջոցները կարգազանց վարորդների նկատմամբ (ՎԻԴԵՈ)

13:17
11 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ անդրադարձել է օրերս գրանցված ողբերգական ՃՏՊ–ներին, որոնց հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել։

2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Ավելի ուշ մահացել է «ԳԱԶԵԼ»–ի ևս մեկ ուղևորուհի։

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում նոր օրենքի նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է։ Այսինքն այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն։ Նախագիծն Ազգային ժողովում է, և կարծում եմ` մենք Ազգային ժողովի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել», – նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև ասաց, որ անհրաժեշտ է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել համապատասխան ծրագրային ապահովման միջոցով երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրել և ուղարկել ոստիկանություն։

Դիմելով Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` Փաշինյանը նշեց, որ պետք է կրկնակի–եռակի ուժեղացնել ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, և ոստիկանությունը պետք է ձեռնարկի ամենակոշտ միջոցները կարգազանց վարորդների նկատմամբ։

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության և առողջության մասին է», – հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օսիպյանն իր հերթին տեղեկացրեց, որ վերջին շրջանում նկատվում է վթարների թվի ավելացման միտում։ 

«Մենք ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ։ Բայց ոստիկանության գործառույթներով ամեն ինչ չի սահմանափակվում։ Խնդիրը նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու ավտոմեքենաների տեխնիկական զննությունն է։ Տեխնիկական զննությունը կրում է ձևական բնույթ, կարելի է ասել, որ ընդհանրապես բնույթ չի կրում, տեխզննում չի իրականացվում», – ասաց Օսիպյանը։

ՀՀ ոստիկանապետը նաև նշեց, որ ավտոմեքենաներ վաճառողներն ու ներկրողները հաճախ տեսքի են բերում մեքենան միայն արտաքինից, սակայն բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում։

Միաժամանակ Օսիպյանը նշեց, որ գրանցվել է ավտոմեքենաների ներկրման աննախադեպ աճ` տեղեկացնելով, որ 2017թ.–ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 120 հազար տրանսպորտային միջոց։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին նշեց, որ մշակվում է օրինագիծ մեքենայի որոշ դետալների անսարքության դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու մասին։ 

«Չկա գործունեության ոչ մի տեսակ, որի շնորհիվ հնարավոր կլիներ լուծել բոլոր խնդիրները։ Հարցերը պետք է լուծվեն համալիր` մշակված ռազմավարության և ճանապարհային քարտեզի օգնությամբ», – քննարկումը եզրափակեց ՀՀ վարչապետը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ