435.48
4.36
404.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սասուն Միքայելյան. Սյունիքում թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել, չեմ տեսել ո′չ հայ սահմանապահ, ո′չ ռուս (ՎԻԴԵՈ)

15:02
29 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վերջին պատերազմից հետո սահմաններին մեծ փոփոխություններ են եղել, հատկապես Սյունիքում, հիմա մինչև սահմանի վերականգնումը սահմանն ի՞նչ ձևով է ապահովվում, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց ա, էն կողմը թուրքն ա, էս կողմը մենք ենք: Անհասկանալի իրավիճակ է: Այնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի ճանապարհից: Պիտի մի հատ տենց դեպք լինի, նոր մտածե՞նք», – հարցադրում արեց Միքայելյանը։

ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ և իրականացվում է ծառայություն, որի նպատակը հենց ազգաբնակչության անվտանգության ապահովումն է։

«Այս իրավիճակը բարդ է, դելիմիտացիա իրականացված չի: Հակառակորդի կողմից նույն իրավիճակն է, նրանց մոտ էլ դեռ օրենսդրական մասով կանոնակարգված չի: Այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ և տեղում հարցերի կարգավորում, որն իրականացնում են մեր սահմանապահ զորքերը: Ամենաբարդը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածն է, որտեղ ճանապարհը մի քանի անգամ մտնում է ադրբեջանական տարածք: Այդտեղ նաև տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերի կողմից պոստեր, որտեղ  եթե ինչ–որ կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, ռուս սահմանապահների մասնակցությամբ և ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ են լինում և կոնֆլիկտի լուծման հետ կապված տարբերակներ են քննարկվում», – ասաց Մելքոնյանը։

Միքայելյանը նշեց, որ վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել է ճանապարհին։

«Ո′չ մեր սահմանապահներին եմ տեսել, ոչ՝ ռուսական բանակի։ Մի մարդ չի մոտեցել: Թուրքերն էլ 100-150 մետր հեռավորության վրա էին: Էդ անվտանգությունը հիմա պետք ա իրականացվի, որովհետև 1993 թվականից եկած, օրինակ` Պառավաքարում, Տավուշում թուրքերն իջնում էին ճանապարհից մարդ էին տանում», – ասաց Սասուն Միքայելյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով