ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է`հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի։
Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 15–ի հրամանագրով։ Մինչ այդ` 2018–2020թթ.–ին, զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում