436.65
4.37
404.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:50
03 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը:

«Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է:

Հունիսի 2-ին, 3-ին և 4-ին «Երևանի գինու օրեր» փառատոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում համատեղել հաճելին և օգտակարը մեկ վայրում:

Ավանդական դարձած Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցները ողողված են լույսերով, փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ գինեսերների ու գինեգործների, շեֆ խոհարարների, հրուշակագործների հետ կենդանի շփման ոգևորիչ ջերմությամբ:

Ինչպես նշում է փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Բադալյանը, «Երևանի գինու օրերը» իր կազմակերպման առաջին իսկ տարուց նպատակ է ունեցել հանրահռչակել հայկական գինին:

«Այժմ փառատոնը դարձել է մի հարթակ, որտեղ հնարավոր է իրագործել տարբեր արշավներ, որոնք ուղղված են հիմնական նպատակին՝ հայկական գինու հանրահռչակմանը, - նշում է Բադալյանն՝ ավելացնելով, որ փառատոնին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած հյուրեր, խոսնակներ, որոնք ելույթ են ունենալու փառատոնի 3 օրերի ընթացքում:

Мери Бадалян

Այս տարի անցկացվող 7-րդ փառատոնին ներկայացված են Հայաստանի շուրջ 70 գինեգործական ընկերություններ և 25 սննդի տաղավարներ, որոնք, հաջորդելով մեկը մյուսին, ապահովում են փառատոնային տրամադրությունն ու ուրախ ժամանցը։

Բադալյանի խոսքով, եթե փառատոնի առաջին տարում միջոցառմանը մասնակցում էր ընդամենը 25 գինեգործ, ապա այսօր արդեն փառատոնին մասնակցում են 100-ից ավելի հայ գինեգործներ:

Փառատոն՝ լի հաճելի անակնկալներով

Բադալյանը ներկայացրեց փառատոնի շրջանակում պատրաստված ամենամեծ անակնկալը:

«Ամբողջական պրոֆեսիոնալ խոհանոց է հավաքված, խոհանոց է գործում նաև բեմի հետնամում, որտեղ հյուրերի համար սնունդ է պատրաստվելու: Եթե հյուրը գալիս է գաստրոշոուի, նա անպայման համտեսում է անվճար սնունդ և իր հետ համադրվող գինին», - նշեց Բադալյանը:

Նա խոսեց նաև մեկ այլ անակնկալի մասին. փառատոնն այս տարի համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ:

Yerevan Wine days

«Գինու գաստրոշուի համար Երևան է այցելել Նյու Յորքում բնակվող շեֆ խոհարար Ամանդա Ֆրեյթագը, որն իր վարպետությունը կներկայացնի փառատոնի շրջանակում», - ընդգծեց Բադալյանն՝ հավելելվ, որ այս տարի փառատոնը լի է անակնկալներով:

Yerevan Wine days

Նա տեղեկացրեց, որ հիմնական բեմից ամեն օր ժամը 10-10:30 խաղարկվելու են հետաքրքիր նվերներ՝ գլխավոր հովանավորների կողմից՝ ճանապարհորդություն դեպի Եվրոպա, գինետուր:

Գաստրոշոու՝ համեմված հայկական բաղադրիչներով

«Երևանի գինու օրեր» փառատոնի կարևոր առաքելություններից է հանրությանը գինու և գաստրո մշակույթի մասին կրթելը:

Հատուկ կահավորված բեմի վրա հայ և միջազգային գինեգետները, շեֆ խոհարարները, արվեստաբաններն անցկացնում են վարպետաց դասեր և գաստրոշոուներ։
 
Վարպետաց դասերն ուղեկցվում են յուրաքանչյուրն իր պատմությունը կրող մեկ բաժակ գինու, իսկ գաստրոշոուների ժամանակ նաև սննդի համտեսով:

  Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արբի Ղարախանիի խոսքով, գաստրոշոուն այնպես է կազմակերպվել, որ օգտագործվեն բոլոր
 հայկական բաղադրիչները:

Арби

«Պատրաստելու ենք, ցույց ենք տալու, թե ինչ ենք պատրաստել և անցկացնելու ենք համտեսում: Մենք ունենք երկրորդ խոհանոց, որը մեր պատրաստած ուտեստից կպատրաստի 80 փոքր բաժիններ, որոնք կարող են բոլորը վայելել ու համտեսել», - նշեց Ղարախանին:

Խորասուզվելով գինու ալիքների մեջ

Ի դեպ, «Երևանի գինու օրեր» փառատոնին արվեստի և գինու համադրությունների մասին բացառիկ ելույթով հանդես եկավ հայտնի լատվիացի արվեստագետ Արթուր Չեխը:

Артур Чех

Նրա խոսքով, նա շոկի մեջ է, քանի որ չէր պատկերացնում, որ ամեն ինչ այսքան մասշտաբային է կազմակերպված:

Артур Чех

«Պարզապես կախարդական մթնոլորտ է, երբ մարդիկ զբոսնում են շշերով և ապակե գավաթներով: Ես մտածում էի, որ մեկանգամյա օգտագործման բաժակներ կլիներ, բայց այս ամենը պարզապես ցնցում է: Իսկապես սկսում եմ խորասուզվել գինու ալիքների մեջ, և դա ոգեշնչում է», - հիացմունքով նշում է Չեխը:

Բացառիկ աուդիո-թատրոն

Առանձնակի ուշադրության է արժանի, իր տեսակի մեջ եզակի ինտերակտիվ աուդիո-թատրոնը, որն առաջին անգամ ներկայացնում է գինու մշակույթի յուրահատուկ գեղարվեստական պատմություն՝ աղջիկ-սոմելյեի և գինուց ոչինչ չհասկացող երիտասարդ գործարարի մասին։

Yerevan Wine days

Հատուկ ականջակալների միջոցով ունկնդիրները ծանոթանում են ռոմանտիկ պատմության հերոսների՝ Դանիելի ու Մարիամի հետ, ովքեր հանդիպում են առաջին անգամ «Երևանի գինու օրերի» ընթացքում և մասնակից-հանդիսատեսի հետ փորձում հայկական գինիներ, ծանոթանում գինի ըմպելու առանձնահատկություններին՝ բացահայտելով գինու կախարդական աշխարհը։

Եվ այսպես, «Երևանի գինու օրեր» փառատոնի մեկնարկը տրված է, մուտքն ազատ է։ Հանդիպման վայրը՝ ավանդական դարձած Սարյան, Թումանյան, Մոսկովյան փողոցներ հունիսի 2-ին, 3-ին և 4-ին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար