+12
Եղանակը Երևանում
Հայ

9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար

21:15
24 Հունվարի 2024

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա։ Մթերքի բազմաթիվ տեսակներ պարունակում են բնական բաղադրիչներ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդ տեսքը, գեղեցկությունն ու օրգանիզմի իմունիտետը։ Teleprogramma.pro կայքը ներկայացնում է 9 մթերք, որոնք կօգնեն ձեզ առողջ մաշկ ունենալու հարցում։

1. Կտավատի սերմեր

семена льна




Կտավատի սերմերը հարուստ են օմեգա–3 թթուներով, որոնք կարևոր դեր են խաղում կնճիռների և տարիքային պիգմենտացիայի կանխման գործում։ Որոշ ուսումնասիրություններ նաև ցույց են տալիս, որ կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումն օգնում է նվազեցնել մաշկի կարմրությունն ու գրգռվածությունը` հաղորդելով մաշկին թարմ տեսք։ Կտավատի սերմերը կարելի է ավելացնել թխվածքի, վարսակաձավարով շիլայի կամ սմուզիի մեջ։

2. Կապույտ և մանուշակագույն միրգ ու հատապտուղ

слива

Կապույտ հապալասը, մոշը, սալորը, մուգ գույնի խաղողը պարունակում են մեծ թվով հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների բացասական ներգործությունը մաշկի վրա, որն ավելանում է սխալ սննդակարգի կամ անբարենպաստ էկոլոգիական պայմանների պատճառով։ Մանուշակագույն և կապույտ մրգերի ու հատապտուղների շնորհիվ մաշկը երիտասարդ տեսք է ստանում։

3. Արևածաղկի սերմեր

семена подсолнечника

Ամենասովորական արևածաղիկը հարուստ է վիտամին Е–ով, որն օգնում է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բացի այդ, արևածաղկի սերմերն օգնում են նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը։ Դրանք կարելի է ավելացնել վարսակաձավարով կամ ուրիշ շիլաների, ապուրների, աղցանների և թխվածքի մեջ` դրանք ավելի սննդարար դարձնելու համար։ Կարևոր է չմոռանալ, որ արևածաղկի սերմերը բարձր կալորիականություն ունեն։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նաև աղի հարցում, որի ավելցուկը բոլոր առավելությունները զրոյի է հավասարեցնում։

4.  Շոկոլադ

шоколад

Լավ նորություն քաղցրակերների համար. շոկոլադն օգտակար է մաշկի առողջության համար: Իհարկե, կարևոր է չչարաշահել։ Դառը, մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են անոթների պատերի ամրությանը և ունեն հակաօքսիդանտային հատկություն։

5.  Լոլիկ

помидоры, перец

Լոլիկը հարուստ է լիկոպինով, որը կարևոր հակաօքսիդանտ է։ Այն կանխում է մաշկի հիպերպիգմենտացիան և օգնում է մաշկին լինել առողջ և ձիգ։ Կարևոր է նաև այն փաստը, որ, ի տարբերություն բնական ծագում ունեցող արժեքավոր նյութերի մեծամասնության, լիկոպինը ջերմային մշակման ընթացքում ոչ միայն չի կորցնում իր օգտակար հատկությունները, այլ նաև ավելացնում է  դրանք։ Այնպես որ, պատրաստեք հաճույքով։

6.  Կարմիր բուլղարական պղպեղ

болгарский перец

Միջին չափի մեկ կարմիր պղպեղը С վիտամինի օրական չափաբաժին է պարունակում (և անգամ փոքր–ինչ ավել)։ Այն պարունակում է նաև վիտամին В6, սննդային մանրաթելեր և կարոտինոիդներ։ Այս բոլոր նյութերն օգնում են ազատվել կնճիռներից և ավելացնում են արյան հոսքը դեպի մաշկ, ինչի արդյունքում այն թարմ և երիտասարդ տեսք է ստանում։ Կարմիր պղպեղն օգնում է նաև կանխել ակնեները։ Իր ցածր կալորիականության շնորհիվ այս բանջարեղենը դիետիկ սննդակարգի անգին բաղադրիչ է։

7. Յոգուրտ

йогурт

Զուր չէ, որ առողջ սննդակարգի հետևորդները մեծապես կարևորում են յոգուրտի օգտագործումը։ Յոգուրտը պարունակում է սպիտակուցներ, որոնք օգտակար են մաշկի առաձգականության համար, դրանք օգնում են նաև կանխել կնճիռների առաջացումը։ Իհարկե, խոսքը բնական, սպիտակ յոգուրտի, այլ ոչ թե մրգային խառնուրդի մասին է, որը պարունակում է արհեստական գունանյութեր, բույր հաղորդող նյութեր և մեծ քանակությամբ շաքարավազ։ Նման հավելումներն ամբողջությամբ ոչնչացնում են յոգուրտի օգտակար հատկությունները։ Եթե ցանկանում եք յոգուրտն ավելի քաղցրահամ դարձնել, պարզապես ավելացրեք թարմ մրգեր, մեղր կամ դառը շոկոլադ։

8. Սաղմոն

Рыба с гарниром из стручковой фасоли

Սաղմոնը ևս պարունակում է օմեգա–3 թթուներ, որոնք նպաստում են մաշկի խոնավացմանը և օգնում են պայքարել կնճիռների, կարմրությունների և ակնեի դեմ։ Բացի այդ, կարմիր ձուկը հարուստ է D վիտամինով, որը պատասխանատու է ուղեղի և նյարդային համակարգի, սիրտ–անոթային համակարգի, ոսկորների և աղիների նորմալ աշխատանքի համար։ D վիտամինն օգնում է նվազեցնել տագնապի զգացումն ու հակազդել դիպրեսիային, ինչպես նաև կարևոր դեր է խաղում քաղցկեղի, ոսկորների և սրտային հիվանդությունների կանխարգելման գործում։ Սաղմոնն օգտակար է նաև մազերի առողջության համար։

9. Սպանախ

шпинат

Սպանախն իսկական սուպերմթերք է։ Այն А, Е և С վիտամինների, երկաթի, մագնիումի, բուսական սպիտակուցի և սննդային մանրաթելերի, քլորոֆիլի և ֆոլաթթվի աղբյուր է։ Այս բոլոր նյութերն օգտակար են մաշկի համար։ Սպանախը նաև պարունակում է հակաօքսիդանտներ։ Սպանախից կարելի է պատրաստել սմուզի, ավելացնել այն աղցանների, ձվածեղի կամ թխվածքի մեջ։

Եվ վերջում հարկ ենք համարում հիշեցնել, որ անգամ ամենաօգտակար մթերքը դեղորայք չէ և չի կարող օգնել մաշկի հետ կապված լուրջ խնդիրների դեպքում։ Իհարկե, անհրաժեշտ է հետևել սննդակարգին, սակայն լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել