«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)

09.06.2021, 10:15
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին նախընտրական քարոզարշավի ընթացքում պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, որպեսզի Փաշինյանն իր որդուն` Աշոտին տա Ադրբեջանին ու փոխարենը վերադարձնի 20–25 գերի։

«Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց», – հայտարարել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7–ին քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը», – ասել է Փաշինյանը։–0–