416.21
4.16
388
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հրաժարվում է մանդատից

02:04
16 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է, որ հրաժարվում է մանդատից։ Այս մասին նա գրել է Facebook–յան իր էջում։

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», – գրել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Աբրահամյանը սեպտեմբերի 25–ին արդեն հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, սակայն հետո հետ էր վերցրել դիմումը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները վերջին օրերին հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նրանք մեղադրում են նրան Հայաստանի համար վիրավորական համաձայնագիր ստորագրելու մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:43
30 Ապրիլի 2024
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու հրամայականը
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն
23:22
30 Ապրիլի 2024
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
17:05
30 Ապրիլի 2024
Փաշինյանը ջրի օրինակով բացատրեց, որ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն որոշումն է
Ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն այն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, հայտարարել է Փաշինյանը
14:23
30 Ապրիլի 2024
Երևանի կենտրոնում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանին
Գործը կապ ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ
12:05
30 Ապրիլի 2024
Մայիսի 1–ից կգործի անվճար ավտոբուս դեպի Կենդանաբանական այգի
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
11:45
30 Ապրիլի 2024
Ամառ ապրիլի կեսին․ որոշ շրջաններում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ
Հայաստանի որոշ շրջաններում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ
10:57
30 Ապրիլի 2024
Բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ Փաշինյանը՝ կիրանցիներին
Փաշինյանը կիրանցիներին ասել է, որ որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են
10:15
30 Ապրիլի 2024
Կիրանցիները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանց գյուղի բնակիչների առաջարկը մերժվել է կառավարության կողմից
19:59
29 Ապրիլի 2024
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը՝ սահմանազատման իրավական հիմքերի մասին
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է սահմանազատման իրավական հիմքերի մասին
19:48
29 Ապրիլի 2024
Այսօրվա դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ապրիլի 29–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
13:51
29 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Խաչատրյանից և Գագիկ Ծառուկյանից բռնագանձել ունեցվածք և խոշոր ֆինանսական միջոցներ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից,  Գագիկ Խաչատրյանից և  Գագիկ Ծառուկյանից բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ֆինանսական միջոցներ
12:05
29 Ապրիլի 2024
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Խախտումներ Ծաղկաձորի հանրային սննդի օբյեկտներից մեկում. ՖՈՏՈ