ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՔՊ–ից ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։
Այս մասին հայտնել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Շրջանառվում են նաև փոխնախագահների (ԱԺ, խմբգր.) անուններ` Հակոբ Արշակյանի և Ռուբեն Ռուբինյանի։ Դա նույնպես համապատասխանում է իրականությանը։ Քննարկումներ կան ովքեր պետք է լինեն գործադիրում, բայց կոնկրետ ով որտեղ այս պահի դրությամբ չեմ կարող ասել», – ասել է Հակոբյանը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Նա նաև անդրադարձել է Արարատ Միրզոյանին` նշելով, որ տեղեկություն չունի։
«Քննարկումներն ավարտվել են, մեծ մասով տեղի են ունեցել վարչության կազմով։ Ես վարչության անդամ չեմ, շատ մանրամաների չեմ տիրապետում», – ասել է Հակոբյանը։–0–