ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն ավարտել է իր աշխատանքն ընկերությունում։
«Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի և ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Կարապետյանն այս պաշտոնին է նշանակվել 2020թ.–ի հուլիսի 20–ին։
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է շուրջ 850 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում