438.97
4.35
404.36
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մի մասը, հնարավոր է, վերատեղակայվի. պաշտպանության նախարար

15:59
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանն ու Մոսկվան մշակում են դեպի Հայաստանի արևելք ռուսական 102–րդ ռազմաբազայի զինվորական ստորաբաժանման մի մասի վերատեղակայման հնարավորության հարցը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Միգուցե ավելի ճիշտ է խոսել դեպի Հայաստանի արևելյան ուղղություն ռուսական ռազմաբազայի կառուցվածքի որևէ զինվորական ստորաբաժանման վերատեղակայման հնարավորության մասին, և այս համատեքստում մշակվում են համապատասխան, համատեղ հարցեր»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա դրված են լրացուցիչ գործառույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի անվտանգության ապահովմանը։ 

«Չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների մասով հաստատվել է սերտ և արդյունավետ փոխգործակցություն։ Կասկած չի հարուցում նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով», – ասել է Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մինչև Արցախում աշնանային սրացում ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի տարածքով անցնող ԱՊՀ սահմանների անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար։

«Հիմա իրավիճակը զգալիորեն փոխվել է», – նշել է Հարությունյանը։

Բազայի ընդլայնում

Նախարարի խոսքով, Հայաստանի տարածքում ռուսական 102–րդ ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ եղել է օրակարգում։

«Հայկական կողմը միշտ շահագրգռված է եղել այն պարզ պատճառով, որ բազան ամբողջական կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ Զորքերի միացյալ խմբավորման կազմում, և բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով հանգեցնում է Կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմունքներով գործող Հավաքական անվտանգության համատեղ զորամիավորման ներուժի մեծացմանը», –ասել է նա։

Նախարարը նշել է, որ «ՌԴ ՊՆ–ն, իհարկե, հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և արվել են ճիշտ քայլեր բազայի ուժեղացման և վերազինման ճանապարհին»։

Միաժամանակ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ։

Հարկավո՞ր է երկրորդ բազա

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի ԶՈՒ լրացուցիչ ռազմական զորամիավորման տեղակայմանը, ապա կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այո, այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվային, իրավական հիմքը սահմանում է միայն մեկ ռուսական ռազմաբազայի կարգավիճակն ու կանոնակարգում է դրա գործունեությունը», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ