436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով

12:29
04 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հնարավորությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հնարավորությունը: Կրեմլը այդ հայտարարութունը չի մեկնաբանել:

«Նախ, ես կցանկանայի հիշեցնել,որ այդ գաղափարը մասամբ արդեն իրականացվել է Սյունիքի մարզում, որտեղ տեղակայված են ռուս սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում` ի լրումն ծառայության այն վայրերի, որոնք ավանդաբար հատկացվում էին ռուս սահմանապահներին: Ես հիշեցնեմ, որ դրանք Իրանի և Թուրքիայի հետ սահմաններն են»,-ասել է Կոպիրկինը:

Նա նշել է, որ այժմ Ռուսաստանից զգալի լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի սահմանապահներին տեղակայեն այնպիսի խնդրահարույց շրջաններում, մասնավորապես, այնտեղ, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում:

«Ես հունիսին այցելել եմ Սյունիքի մարզ և ռուս սահմանապահների ու հայ սահմանապահների սահմանային դիրքեր, զրուցել նրանց հետ, հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների, ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի կայուն իրավիճակ պահպանվի, ինչ–որ արտառոց բան տեղի չունենա»,-ասել է Կոպիրկինը։

Նա նաև նշել է, որ դա իսկապես հաջողվում է անել։ Եթե առաջանում են ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ, ռուս սահմանապահները միանում են դրանց կարգավորմանը։ Ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որը հայտնվել է իր համար լիովին նոր և ողբերգական իրավիճակում, զգալ հարմարավետ, ավելի հանգիստ։

«Ես դրանում ինքս եմ համոզվել և կարծում եմ, որ սա մեր սահմանապահների շատ կարևոր առաքելությունն է։ Ինչ վերաբերում է մնացած խնդրահարույց հատվածներին, ապա կարող եմ միայն ասել, որ հարցը քննարկվում է` ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։ Մենք հասկանում ենք այս խնդրի կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան քայլեր, բայց դա հարց է, որը պահանջում է քննարկում եռակոմղ ձևաչափով։ Նման աշխատանք տարվում է», – ասել է Կոպիրկինը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով