579.98
6.74
491.88
+15
Եղանակը Երևանում
Հայ

Պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը.Փաշինյան

13:01
29 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացին, սակայն, այն որևէ կապ չունի իրականության հետ:

Նա, մասնավորապես,ընդգծեց. «Ընդհակառակը, մենք կողմ ենք, ավելին, նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից»:

Նա անդրադարձավ նաև նրան, որ դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ իր պատկերացումները:

Загружается новость ... "Лево"

«Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմաային գծի մոնիտորինգ,  ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս», – նշեց Փաշինյանը:

Առկա իրավիճակը հաշվի առնելով,ըստ վարչապետի պաշտոնակատարի, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:

«Համաձայն մեր քաղաքացիներից ստացած մանդատի՝ մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար: Մեր կառավարությունը գործելու է Հայաստանի քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իրավիճակը սահմանին

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել, նա ունեցել է երկկողմ թոքաբորբ
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին
15:53
13 Սեպտեմբերի 2021
Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում
14:40
13 Սեպտեմբերի 2021
ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար
ՎԶԵԲ–ն ու ԱԶԲ–ն 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար
13:37
13 Սեպտեմբերի 2021
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը».Վահե Հակոբյան (ՎԻԴԵՈ)
Վահե Հակոբյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը.ՎԻԴԵՈ
11:21
13 Սեպտեմբերի 2021
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի
12 ժամ ջուր չի լինի
11:13
13 Սեպտեմբերի 2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար (ՎԻԴԵՈ)
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար.ՎԻԴԵՈ
11:03
13 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ