439.88
4.45
403.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Գլխավոր դատախազությունը հորդորում է Քոչարյանի պաշտպաններին զերծ մնալ մանիպուլյացիոն մեթոդներով հանրային կարծիք գեներացնելու փորձերից

20:46
21 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղարդյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դրա հերթական դրսևորումներն էին այսօր հրավիրված ասուլիսում նրանց կողմից, իրավական դաշտից դուրս գալով, իրաբավական մտքի տարատեսակ զիգզագնելով, երբեմբ ուղիղ տրվող հարցերին մանիպուլյատիվ, խուսափողական պատասխաններով, հուզական տոնայնությամբ արված հայտարարությունները՝ համեմված ՀՀ դատախազության հասցեին վիրավորական, մասնագիտական ու մարդկային էթիկայի տարրական նորմերից դուրս արտահայտություններով:

«Հարկ չհամարելով կրկին անդրադառնալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու ՀՀ դատախազության միանգամայն լեգիտիմ և մի քանի անգամ հստակ պարզաբանված իրավունքների վերաբերյալ պաշտպանների նույնաբովանդակ, իրավական կիսաճշմարտությունների վրա կառուցվող մեկնաբանություններին՝ ընդգծում ենք հետևյալը. փոխանակ իրապես զբաղվելու իրենց պաշտպանյալի լեգիտիմ շահերի բովանդակային պաշտպանությամբ և ՀՀ դատախազության ներկայացուցիչների օրինակով հանդես բելերու պատշաճ, ադեկվատ վարքագիծ՝ կիրառվող տեղեկատվական հոսքերի ուղղորդման մանիպուլյացիոն հնարքները նրանք փաստացի դարձրել են միջոց՝ բողոքների քննության ողջ ընթացքում տարատեսակ միջնորդություններով գործընթացը ձգձգելու, խոչընդոտելու վարքագծով Վերաքննիչ դատարանին արդեն հայտնի մոտեցումը ցուցաբերելու հիմքեր տալու և այդպիսով պաշտպանության կողմի ձախողման իրողությունը սքողելու, արդարացնելու համար: Այս ճանապարհին գռեհիկ, էթիկայի, մասնագիտական պատշաճության և բարեկրթության հետ որևէ աղերս չունեցող որակումներով ու գնահատականներով, դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով, համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին՝ թերևս նպատակ ունենալով վերջիններիս դուրս բերել այս ողջ ընթացքում բացառապես իրավական դաշտում մնալու ողջախոհ վարքագծից և ներքաշել արտադատական էժան ներկայացումների մեջ: Վստահորդին վճարովի ծառայություններ մատուցելու մտահորիզոնին հարիր պատկերացումները, մարդկանց սեփական հանրահայտ արշինով չափելու հանգամանքը տվյալ դեպքում կոնկրետ պաշտպանին թույլ չի տալիս ըմբռնելու, որ ի հակադրություն փաստաբանին օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու իրավունքի, որը տվյալ գործի համատեքստում հաճախ է չարաշահվում, մեղադրող կողմը՝ ՀՀ դատախազությունը, առավելևս պետության և հասարակության համար բացառիկ նշանակության նման գործի շրջանակներում պարտավոր է և գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազությունից Քոչարյանի պաշտպանական թիմին կրկին հորդորում են դադարեցնել բողոքների քննության ընթացքում սեփական ձախողումից առաջացած նման ջղաձգումները, զերծ մնալ մանիպուլյացիոն փորձված մեթոդներով հանրային կարծիք գեներացնելու, դատական գործընթացի համար արհեստական խոչընդոտներ հարուցելու, սեփական պատասխանատվությունն արհեստականորեն այլոց վրա բարդելու փորձերից և մնալ բացառապես իրավական հարթության շրջանակում:

«Վերջում ի գիտություն պաշտպանների, տեղեկացնենք, որ 18մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը