437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին. իմքայլական պատգամավորը` կորոնավիրուսով վարակվելու մասին

15:10
30 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, գրառում է կատարել Facebook–յան իր էջում։

«Սիրելի ընկերներ, ես արդեն տանն եմ շարունակում կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ, չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս։ Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում կլինեի, եթե Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի գերհոգատար ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը արագ չգործեր և ոտքի չկանգնեցներ, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ դժոխային ցավերի միջով են անցնում ծանր հիվանդները, երբ իմ վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բայց այդքանն էլ արդեն իսկ անտանելի էր», – գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ հիվանդանոցում ես միայն լիարժեքորեն հասկանում ու գնահատում բժիշկների նվիրումն ու անմնացորդ աշխատանքի ծավալը։ 

Загружается новость ... "Лево"

«Խոնարհվում եմ բոլոր բուժաշխատողների առաջ, որոնք գերհոգնած ու գերծանրաբեռնված այս օրերին շարունակում են նվիրված աշխատել, հոգատարությամբ ու ջերմությամբ բուժել ու սփոփել հիվանդներին, չնայած հենց իրենք, շատ-շատերից առավել, հոգածության կարիք ունեն։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Mher Davidyants -ին, 1–ին բաժանմունքի ղեկավար Arshak Ghazaryan -ին, այս ողջ ամիսներին իրականացված պրոֆեսիոնալ աշխատանքի եւև նվիրումի համար, երախտապարտ եմ ողջ բուժանձնակազմին կորոնավիրուսի ճիրաններից ինձ հնարավորինս անվնաս ազատելու եւ կյանք վերադարձնելու համար», – գրել է պատգամավորը։

Նա խնդրել է բոլորին զգույշ լինել։

«Երբեք չգիտեք, թե ինչ դրսևորումներ կունենա այս չարիքը ձեր օրգանիզմում, ես չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին», – գրել է նա`ավելացնելով, որ մղձավանջային սարսափելի ցավերի մեջ գտնվող հիվանդների համար ամենատհաճ բանը, որ կարող է լինել հիվանդանոցի մոտակայքում` հրավառություններն են, համակեցության տարրական կանոնների ու մարդկային նվազագույն ապրումակցման բացակայության այս մթնոլորտն իսկապես անտանելի է ու ցավալի...։

Նա տեղեկացրել է, որ հրավառությունների մասով օրենսդրական փոփոխություններ է  նախաձեռնել` շատ խիստ կարգավորումներով։

«Բայց մղձավանջը չէր ավարտվում միայն երեկոյան հրավառություններով, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ-որ մեկը որոշել էր աքլոր պահել..., և կորոնավիրուսի ցավերից, անքնությունից ուժասպառ լուսադեմերը խաթարվում էին աքլորականչով, թվում է ծիծաղելի, բայց հավատացեք, երբ ցավերի մեջ ես ողջ գիշեր և լուսադեմին միայն մի փոքր կարողանում ես քնել` աքլորականչը դառնում է հերթական մղձավանջը...Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց միմյանց նկատմամբ հոգածության պակասն է, բացառապես սեփական հարմարավետության ապահովումը` մյուսների հաշվին դարձել է «լավ տղա» լինելու չափանիշ, եսակենտրոնությունը ամենալուրջ խնդիրն է, որ ճգնաժամային այս իրավիճակներում ակնհայտ է դառնում։ Մենք նաև որպես հանրույթ առողջանալու ևւ վերափոխվելու կարիք ունենք։ Առողջ եղե'ք, պահպանե'ք կանոններն ու մի փոքր հոգացեք մյուսների մասին», – եզրափակել է պատգամավորը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ