ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Սիսիանի մի շարք հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Գետափ թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–