ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասել է Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:-0-