ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում լուսացույցների տեղակայման փոփոխություն է նախատեսված, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Загружается новость ... "Лево"
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվեն լուսացույցների տեղակայման փոփոխություն:
«Փոփոխության արդյունքում երթևեկելի մասի աջ կողմում տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–