438.03
4.45
404.16
+10
Եղանակը Երևանում
Հայ

Չարաշահումներ Երևանի քաղաքապետարանի սոց. աջակցության բաժիններում. հարուցվել է 15 քրեական գործ

12:01
02 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. 2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից  15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։   

Загружается новость ... "Лево"

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաև բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով: 

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը ) և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի և Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ