535.62
7.44
480.03
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ազգային ժողովի չորս նախկին պատգամավորները մեդիաներ են ձեռք բերել

14:03
08 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի չորս նախկին պատգամավորներ` Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին հիշյալ անձինք հայտարարություն են տարածել:

«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմել այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներ» կոչվող քողի տակ: 

Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու: 

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
20 Մայիսի 2019
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:
17:10
20 Մայիսի 2019
«Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստ է աջակցել վարչապետին
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել:
16:47
20 Մայիսի 2019
Հայաստանին պատճառվել է 80 մլն դրամի վնաս ընդերքի օգտագործման ոլորտում ապօրինությունների հետևանքով
Մի շարք ապօրինություններ են բացահայտվել Սյունիքում ընդերքի օգտագործման ոլորտում։
15:47
20 Մայիսի 2019
ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
15:42
20 Մայիսի 2019
Դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելու ժամանակ կատարված հանցագործության մասին հաղորդումները կուղարկվեն Դատախազություն
Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
15:19
20 Մայիսի 2019
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար:
14:57
20 Մայիսի 2019
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:
13:49
20 Մայիսի 2019
Ժամը 13։30–ից դադարեցնում ենք դատարանների արգելափակման գործընթացը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։
13:13
20 Մայիսի 2019
Փաշինյան. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան։
12:28
20 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
12:21
20 Մայիսի 2019
Ոստիկանություն. մայիսի 17–20–ը բացահայտվել է հանցագործության 101 դեպք
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ ամփոփագիրը։
12:04
20 Մայիսի 2019
Freedom House-ի փորձագետը բնութագրել է Փաշինյանին` որպես պոպուլիստ, ով չի կարողացել վերափոխել երկիրը
Փաշինյանը, չկարողանալով վերափոխություն իրականացնել երկրում, վերադարձավ պոպուլիզմի, որը հանգեցրել է նրան իշխանության, Twitter–ի իր էջում գրել է Freedom House–ի հատուկ ուսումնասիրություններով գծով տնօրեն Նեյթ Շենքենը։