437.67
4.35
404.35
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ

19:48
31 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամանորին հաշված ժամեր են մնացել: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:

Ամանորին այստեղ պատրաստվում են շատ մանրակրկիտ` հավատարիմ մնալով դարերից եկող հատուկ ավանդույթներին: Սակայն քչերն են մտածել, թե ուր են տանում այս կամ այն ավանդույթի ակունքները, և քանի դարվա պատմություն ունեն: 

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում պատմել է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր: 

«Նովոստի Արմենիա». մի փոքր պատմեք Հայաստանում Ամանորը նշելու ավանդույթների մասին։

Խ. Գրիգորյան. հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում` Նավասարդի, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին: 

Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր: 

«Նովոստի Արմենիա». պահպանվե՞լ են, արդյուք, այս ավանդույթները։

Խ. Գրիգորյան. Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով: 

«Նովոստի Արմենիա».ի՞նչ ուտեստներ էին ավանդաբար պատրաստում Ամանորին մեր նախնիները։

Խ. Գրիգորյան. ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով: 

Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածք, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։

Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր: 

Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ: 

«Նովոստի Արմենիա». ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն

Խ. Գրիգորյան. Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ: 

Загружается новость ... "Лево"

Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: 

«Նովոստի Արմենիա». Գնում էին արդյո՞ք հայերը հյուր ամանորին, թե՞ դա համեմատաբար նոր ավանդույթ է

Խ. Գրիգորյան. Հյուր գնալը հին ավանդույթ է: Այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: 

Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից: 

«Նովոստի Արմենիա». Ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել Ամանորի առիթով։ Հագնու՞մ էին հայերն ինչ-որ հատուկ զգեստներ այդ օրը։

Խ. Գրիգորյան. Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ