ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Քաղաքապետարանում արդեն վերջնականապես որոշել են, որ այսուհետ լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ:
Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, լրագրողները նիստին կհետևեն նիստերի դահլիճի մոտ գտնվող սրահից:
Ասուլիսի դահլիճում հեռուստացույցներ կտեղադրվեն, կանցկացվեն մալուխներ, որպեսզի ավագանու նիստերի ուղիղ հեռարճակումը ապահովվի, իսկ օպերատորները կկարողանան սարքերի միջոցով ստանալ նիստի տեսագրությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, պատասխանելով թերթի հարցին, թե ավագանու մարտի 19-ի նիստին լրագրողներն ինչպե ՞ս են մասնակցելու, ասաց ընդամենը հետևյալը. «Կգաք, կտեսնեք»:-0-