435.71
4.38
404.37
+4
Եղանակը Երևանում
Հայ

Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա

17:44
19 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Շուրջ 20 տոննա մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու անմիջապես Սիրիայի Լաթակիա քաղաքում, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, ռուսական զինվորական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխվի Հալեպ», - լրագրողներին ասաց ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:

гумпомощь

Ռազմական հակամարտությունից տուժածներին արդյունքում բաժավելու են սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր:

Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում ինքնաթիռը ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին:

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, Հայաստանից նույն ինքնաթիռով Սիրիա էր տեղփոխվել այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը:

гумпомощь

Սա Հայաստանից Սիրիա ուղարկած մարդասիրական օգնության արդեն չորրորդ օդանավն է։ Նախորդ տարի ռուսական երկու ինքնաթիռներ այդ երկիր են տեղափոխել 40 տոննա պարենամթերք։ Առաջիկայում նախատեսվում է ուղարկել ևս 17 տոննա մարդասիրական օգնություն` հագուստ, վերմակներ և քնապարկեր։

Սիրիահայ համայնքը մինչև այդ երկրում հակամարտության սկսվելը մոտ 110 հազար մարդ էր ներառում։ Սիրիահայերը հիմնականում ապրում էին Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Էլ Քամըշլիում։ Պատերազմից հետո ավելի քան 90 հազար հայ լքեց երկիրը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը