437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

«Փարոսը» կընդլայնի դպրոցականներին ատամնաբուժական անվճար ծառայությունների ծրագիրը

18:54
30 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամը Հայաստանում նախատեսում է նոր թափ հաղորդել իրենց բարեգործական նախագծերի իրականացմանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում «Փարոսի» գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցը և ներկայացուցիչ Գեղամ Մինասյանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ծրագրերի հետագա ընթացքի շուրջ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիմնադրամի ղեկավար կազմը խնդրել է նախարարին աջակցել, որպեսզի իրենց հետագա ծրագրերն առավել ուղղորդված և թիրախային լինեն:

Նախատեսվում է ավելացնել Հայաստանի դպրոցները սպասարկող ատամնաբուժական շարժական կլինիկաների թիվը: Խոսքը ստոմատոլոգիական սարքերով վերազինված ավտոբուսների մասին է, որոնք որոշակի հաջորդականությամբ 1-2 ամսով տեղակայվում են դպրոցների մոտ ու աշակերտներին մատուցում անվճար ատամնաբուժական ծառայություններ`թույլ չտալով արդեն առկա խնդիրների խորացումը և ֆինանսական պատճառով ատամնաբույժի այցերը հետաձգելը:

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ հատկապես մանկական ատամնաբուժական ծառայությունների մասով լուրջ անելիքներ կան, ու այսօրինակ նախաձեռնությունը կարող է շոշափելի արդյունքներ  ապահովել: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առավել համակարգված կազմակերպել այս աշխատանքները` առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով մարզային կարիքներին:

«Փարոսը» ատամնաբուժական անվճար ծառայություններ է մատուցում նաև Շենգավիթում` հաշմանդամ երեխաների կրթական կենտրոնում, և ռազմական ինստիտուտում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրամը նախատեսել է Հայաստանում 100 տարբեր ծրագիր իրականացնել:

Հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են նաև այս ընթացքում արդեն իրագործված որոշ նախագծեր, մասնավորապես, Գյումրիում և Տավուշի որոշ սահմանամերձ բնակավայրերում 7 բուժկետի, ուսումնական հաստատությունների և սպորտդահլիճների վերանորոգում, վերազինում և այլն:

«Նախարարությունն ամեն կերպ աջակցում է այս նախաձեռնությանը»,-ասել է Արսեն Թորոսյանն` ընդգծելով, որ բուժկետերը լուրջ ուշադրության առարկա են, ու դրանց աշխատակիցների աշխատավարձերն առաջիկայում կրկին բարձրանալու են:

Հիմնադրամը նաև պատրաստ է պարբերաբար վիտամիններ և այլ դեղորայք ուղարկել Հայաստան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ