ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այս րոպեներին անցկացվող հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը, այսօրվանից նրանք հսկողության տակ կվերցնեն Ֆրանսիայի հրապարակը։
«Այսօրվանից հանրահավաքները կլինեն շուրջօրյա», – հայտարարեց Փաշինյանը։
Ճանապարհին նրանց փորձեց զգուշացնել Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը, սակայն Նիկոլ Փաշինյանը չլսեց նրան և ցուցարարների հետ շարունակեց շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այս պահին արդեն կաթվածահար է եղել Մաշտոցի պողոտա–Բաղրամյան խաչմերուկի երթևեկը։–0–